Վստահ չեմ, որ ադրբեջանցիները իրանցի վարորդների են ձերբակալել. կճշտենք. Սուրեն Պապիկյան

 ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը,  անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի այն հարցին, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի ծառայողներն այսօր իրանցի երկու վարորդի են ձերբակալել՝ սպառնալով, որ նրանց ազատազրկելու են, ասաց, որ այդ  վստահությունը ձերբակալվելու մասին ես չունի. «Վստահ չեմ որ դա տեղի է ունեցել, պաշտոնական խողովակներով կճշտենք, եթե կարիք լինի, տեղյակ կպահենք նաեւ Ձեզ»:

Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ՝ ի՞նչ է սպասվում Գորիս-Կապան ճանապարհով Իրանից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելուն եւ որքա՞ն է այս պահին տիրող իրավիճակը տեւելու, չէ՞ որ Հայաստան բեռների շուրջ 40%-ը Իրանից է գալիս, իսկ Տաթեւի այլընտրանքային ճանապարհը շատ նեղ է մեծ բեռնատարների տեղաշարժի համար:

«Ինչ-որ չափով այդ խնդիրը մեղմել հնարավոր է միայն այլընտրանքային ճանապարհի վերակառուցումից հետո:Այն, որ բարդ խնդրի առաջ ենք, փաստ է, բայց, բարեբախտաբար, ունենք Հ-46 ճանապարհը, որի շինարարությունը մեկնարկելիս ընդդիմությունը շատ քննադատեց, բայց դրա կառուցումն ու այժմ շարունակվող աշխատանքները հնարավորություն են տալիս, որ կարողանանք փոքրիշատե իրավիճակը բարելավել: ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է Իրանի մեր գործընկերների հետ, փորձում ենք համատեղ ջանքերով իրավիճակը կայունացնել եւ պահել վերահսկողության սահմաններում: Գիտենք թե բեռների քանակի ու ապրանքների մասին»,- նշեց Պապիկյանը:

Արդյո՞ք նույն խնդրի առաջ կարող ենք բախվել Տավուշում՝ Մ-6 միջպետական ճանապարհին, կառավարությունը պատկերացնու՞մ է, թե ինչ տնտեսական աղետի առաջ է երկիրը կանգնելու, եթե այդ հատվածում էլ նման իրավիճակ ստեղծվի: Պատգամավորի հնչեցրած այս հարցադրմանը փոխվարչապետի կողմից պատասխան չհնչեց:

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am