Իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով. Վանեցյան
«Իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով: Ասում են՝ մենք հաղթել ենք, ժողովուրդը մեզ ներել է, տվել է նոր քվե ու մանդատ, լեգիտիմացնում ամեն ինչ, բայց դա այդպես չէ: Ժողովրդի մի հատվածը ապատիայի մեջ է, մի հատվածն ասում է՝ հնարավորություն ունեմ արտագաղթեմ, մյուս հատվածն էլ համարում է Նիկոլ Փաշինյանին իրենց ծոցից դուրս եկած մեկին, որ հենց քննադատում ես, ինքը պատկերացնում է, որ անձամբ իրեն ես քննադատում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Ժողովուրդը պիտի հասկանա, որ այս մարդիկ ամենօրյա ռեժիմով քանդում են մեր երկիրը, մաս-մաս հանձնում են երկիրը: Նրանք չեն կարողանում ներկայացնել Հայաստանի, Արցախի շահերը: Մենք անընդհատ խոսում ենք Արցախի մասին, մեր բերնին գալիս են, ասում են՝ ուզում եք պատերազմ»,- ասաց նա: