Միայն Նիկոլի պես կապիտուլյանտը կարող է Որոտանը համարել ոչ հայկական
Միայն Նիկոլի պես կապիտուլյանտը կարող է Որոտանը համարել ոչ հայկական
Ելույթ ունենալով ԱԺ-ում Նիկոլ Անհողը հայտարարել է, որ Որոտանն Էյվազլի է անվանել որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի՝ այդ տարածքները գտնվում են ՀՀ սահմաններից դուրս...
Նախ, այդ տարածքները ՀՀ սահմաներից դուրս են բերել հենց Նիկոլ Անհողը, ով դրանք նվիրել է Ադրբեջանին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտով...
Երկրորդը, միայն Նիկոլի նմանը կարող է պատմական հայկական տարածքները թուրքերինը համարել և այն թուրքական տեղանունով կոչել...
Երրորդը, ոչ մի նորմալ ՀՀ քաղաքացի չի կարող համարել, որ Որոտանը դա ինչ-որ Էյվազլի է... Այդ հակահայ և հիմար կարծիքը Նիկոլ Անհողի հետ կարող են կիսել և հավատալ դրան երկրպագողները, ժեխը և փթիրը... Համոզված եմ, եթե Նիկոլ Անհողը հայտարարի, որ Երևանն ինչ-որ Իրևան է, ապա նույն նիկոլապաշտները, ժեխը և փթիրը ստրկամտորեն այդ ապուշությանն էլ կհավատա և կմեղադրի նախկիններին Ադրբեջանի "պատմական տարածք Իրևանը" գրավելու մեջ...
Ի դեպ, մինչ ազգադավ Նիկոլը թրքամետ հայտարարություններով է հանդես գալիս, Ադրբեջանում ագրեսիվ գովազդվում է Հայաստանի տարբեր վայրերն ադրբեջանական տեղանուններով անվանակոչելը, որն ըստ Նիկոլի նշանակում է, որ մինչ իր համար Որոտանը Հայաստան չէ, Ալիևի համար, Շիրակը, Լոռին, Վարդենիսը, ողջ Սյունիքն ու Վայոց Ձորը, Մասիսն ու Երևանը՝ ադրբեջանական տարածքներ են...
Դե նիկոլականներ, ժեխ ու փթիր՝ վայելեք ու ծափ տվեք...
Գրել է Գագիկ Համբարյանը