Ինչու ցայսօր չկա որևէ հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորած, գերության մեջ գտնվող տղաների հարցերով
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու ցայսօր չկա որևէ հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորած, գերության մեջ գտնվող տղաների հարցերով:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ վերջին ամիսներին ինքը տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, և, որ այդ հարցով զբաղվող մարմին կա. «Ես անհետ կորածների հարազատներին ասել եմ, որ ես ինքս եմ այդ հարցերը համակարգում, և մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով, և բոլոր հնարավոր միջոցներն իրագործվում են»: