Արմեն Չարչյանը գտնվում է կրիտիկական վիճակում. Արամ Վարդևանյան (video)
Արմեն Չարչյանին իր ունեցած առողջական վիճակում կալանքի տակ պահելը խոշտանգում է։ Նա մեզ հետ դժվարությամբ էր խոսում, նրան կալանավորված պահելը մարդասիրական արժեքի ոչնչացում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը քիչ առաջ տեսակցել էր «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին։
«Ինտեսնիվ բժշկական հսկողության տակ գտնվելը որոշակի կայունության հանգեցրել է Արմեն Չարչյանի առողջական վիճակը, բայց դա թորքաբորբի պայմաններում, իսկ ինսուլինի բարձր միավորն արդեն ծայրահեղ վիճակ է առաջացանում։ Փորձեցինք սահմանափակել նրա հետ հաղորդակցությունը, զուտ տեսանք՝ ինչ պայմաններում է, ինչպես է իրեն զգում։ Իր կամքը տեղն է իհարկե, բայց նման պայմաններում մարդուն կալանավորված պահելը խոշտանգում է։ Դա մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է»,- նշեց նա։