Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից խոշոր չափերի յուրացում կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը, համայնքի բյուջեից դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-2015թթ. նշված համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքի բյուջեից մի շարք բնակիչների միանվագ դրամական օգնություն տրամադրելու հարցերը:

Նշված հարցերին վերաբերող արձանագրություններում ավագանու որոշ անդամների փոխարեն ստորագրելու և այդ կերպ պաշտոնեական կեղծիք կատարելու պայմաններում, համայնքի բյուջեից, որպես միանվագ դրամական օգնություն, համայնքի բնակիչների անվամբ ելքագրել է ընդհանուր 335.000 ՀՀ դրամ գումար, որը յուրացման եղանակով հափշտակել է: Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը, օգտվելով այն հանգամանքից, որ 2011թ. հունիսի որոշմամբ համայնքի ավագանին համաձայնություն է տվել դեռևս խորհրդային տարիներին Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար կառուցված 12 կիսակառույց շինությունները օտարելու և դրանց մեկնարկային գները հաստատելու վերաբերյալ իր կողմից ներկայացրած առաջարկությանը, 2011-2016թթ. ընկած ժամանակահատվածում ապամոնտաժել և մասնավոր անձանց է օտարել նշված շինությունների՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ կոնստրուկցիաները, սակայն վաճառքի արդյունքում գոյացած գումարները չի մուտքագրել համայնքի բյուջե և այդ կերպ վատնելու եղանակով հափշտակել է համայնքի՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:

Արդյունքում, Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու և վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 3.305.000 ՀՀ դրամ գումարի չափով գույքը և դրամական միջոցները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

 

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am