Ես, գոմս ու խնամիս

ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի հետ ընդդիմադիրները ութանկյուն էին բռնել, մարտեր առանց կանոնների ժանրով Ջհանգիրյանին հիշեցնում էին անցյալը, նախկին իշխանություններին մատուցած ծառայությունները, հարցնում էին նրա գոմ-տնից, նոր գնած գերթանկարժեք բնակարանից, դատավորների վրա ճնշում գործադրելուց եւ այլն եւ այլն: ԲԴԽ պաշտոնակատարը խորհրդարան էր՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Հայաստան դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը, մասնավորապես հիշեցրեց 98 թվականին Ռոբերտ Քոչարյանի շտաբում համատեղ «ջանասիրաբար» աշխատանքը, ինչը Ջհանգիրյանը չհերքեց, Վարդանյանը հետաքրքրվեց նաեւ՝ եթե իշխանությունը փոխվի, նույն ջանասիրությամբ կաշխատեն միասին, Ջհանգիրյանը հումորի վերածեց՝ պատասխանելով, թե առանց իշխանություն փոխվելու էլ կարող են աշխատել:
Ագնեսա Խամոյանը Ջհանգիրյանին հիշեցրեց՝ ինչպես էր անգրագետ հանում Նիկոլ Փաշինյանին ու քննադատում նրան, որովհետեւ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու նախագիծ էր նա ներկայացրել՝ դրա ֆոնին պաշտպանելով Սերժ Սարգսյանին: Ի զարմանս շատերի՝ Ջհանգիրյանը չհերքեց, միայն մի շտկումով՝ իրավական անգրագիտություն է որակել, ավելին կենացները քաղցրացրեց, ասելով, թե «հավանաբար ինչ-որ մեկը գրել-տվել էր Փաշինյանին այդ նախագիծը» , թե ով, Ջհանգիրյանը չգիտե:

Հիշեցրին, որ 5 տարվա ընթացքում չկարողացավ բացահայտել հոկտեմբերի 27-ը, որի քննությունն ինքն էր իրականացնում, հիմա իր թիմակիցները չհիմնավորված հայտարարություններ են անում` մեղադրելով Ռոբերտ Քոչարյանին, ասացին, որ Արմեն Չարչյանն անձամբ է փոխանցել Թագուհի Թովմասյանին, որ իր ցուցումով են դատավորներն նրան կալանքի տակ պահում եւ ըստ էության խոշտանգում, Ջհանգիրյանը չքմեղացավ, ինքը, որ նախկին ռեժիմի ժամանակ հանիրավի կալանավորվել է, 12 տարի անց արդարացվել, չի կարող որեւէ մեկի նկատմամբ նույնն անել: Արեգնազ Մանուկյանը խոսեց Ջհանգիրյանի ճոխ ունեցվածքի՝ շքեղ առանձնատան մասին, որն ինքը ժամանակին «գոմ» էր անվանել, սակայն այս գոմն այսօր ծառայում է Իրաքի դիվանագետներին, ՀՀ-ում Իրաքի դեսպանատունն է վարձակալական հիմունքներով․ «Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Դուք Երևանի հայտնի թաղամասում հսկայական առանձնատուն եք կառուցել, որի գինը նվազեցնելու համար այն «գոմ» անվանեցիք։ Ի դեպ, Ձեր նշած այդ «գոմում» հիմա Հայաստանում Իրաքի դեսպանատունն է տեղակայված։ Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ Ձեզանից «գոմ» են վարձակալել։ Ջհանգիրյանը նախ ասաց, թե այդ առանձնատունը Իրաքի դեսպանատունը վարձակալել է ոչ թե իրենից, այլ իր որդուց, ապա բացատրեց՝ ինչու է «գոմ» անվանել․ «Գիտե՞ք՝ ինչու «գոմ» անվանեցի։ Որովհետև հարևանությամբ ապարանքներ են, իմ տունը համեստ տուն է այդ ապարանքների համեմատ։ Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատողները, որ իրենք այդպիսի վատ պայմաններում են բնակվում»,- ասաց Ջհանգիրյանը։

Մանուկյանը շարունակեց տան թեման, ասելով բոլորովին վերջերս՝ այն ժամանակ, երբ Ջհանգիրյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ, իր որդու համար Կասկադում 600 հազար դոլարով բնակարան է ձեռք բերել, չնայած երբեք բիզնեսով չի զբաղվել։ «Եթե դա համապատասխանում է իրականությանը, խնդրում եմ ասեք, թե որտեղից այդ գումարը»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
«Ուրեմն այդ բնակարանը, շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, և ուրեմն էդ փողերն էլ կամ իրենք են տվել, կամ չեն տվել ես տեղյակ չեմ»,- ասաց Ջհանգիրյանը։ Խաչատուր Սուքիասյանը, այսինքն, իրեն կաշա՞ռք է տվել եւ կոռուպցիոն դեպքի հետ գործ ունենք, քանի որ Ջհանգիրյանը պաշտոնյա է, հետաքրքրվեց պատգամավորը։
«Ի՞նչ կապ ունի դա։ Ազիզ ջան, իմ տղան չափահաս է, արդեն երկու և ավելի տարի է ապրում են առանձին, առանձին ընտանիք են, երկու երեխա ունեն, երրորդը ուզում ենք, որ ունենան, դեռ չեն ունեցել։ Հիմա, եթե իր կնոջ հայրը կամ հորեղբայրը բնակարան են․․․ հա, իմիջիայլոց, հիպոթեքով էլ ձևակերպել են էդ բնակարանը, ինչքան ես գիտեմ, էդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել։ Էդ բոլորը երևակայության արդյունք են»,-ասաց Ջհանգիրյանը:
Գագիկ Ջհանգիրյանի որդին, հիշեցնենք, ամուսնացել է գործարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դստեր հետ։
Ինչպես տեսնում եք՝ ցանկացած նախկին, անգամ նախկինի նախկին չունի այպիսի փառահեղ անցյալ, ինչպիսին Գագիկ Ջհանգիրյանինն է, իսկ հեղափոխական իշխանությունները, հիշեցնենք, կատաղի պայքար են մղում նախկինների դեմ:

Անի Սահակյան

դիտվել է 1897 անգամ
Լրահոս
Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին Պահանջ ներկայացրե՛ք Բաքվին, ասե՛ք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից (video) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am