Իրավունքի մասին․ զոհված տղաներ, գերիներ և աներձագի անձնական կյանք

ԱԺ լիագումար նիստում այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասում էր՝ մեր գերիները մեզ կներեն, եթե Ադրբեջանում մեկ-երկու ամիս ավել մնան։ Ապա` Մկրտչյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ պայմաններում են պահել հայ ռազմագերիներին Ադրբեջանում։

Հիշեցնենք, որ այդ տվյալներն օրերս հրապարակել էր ՀՀ ՄԻՊ-ը եւ ուղարկել միջազգային կառույցներին, եւ պատգամավորը կարդում էր հենց այդ մանրամասները։ Հաջորդիվ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, հակադարձելով պատգամավորին, ասել է․ «Ես էլ չհասկացա, թե այդ հնարած տեսարաններն ինչի էր պետք ԱԺ-ում հնչեցնել»։ Աննա Մկրտչյանը տեղից հակադարձել է Ալեն Սիմոնյանին, ինչին ի պատասխան նա ասել է․ «Գիրք կարդա՝ կհասկանաս»։

 Եթե ԱԺ նախագահի աթոռին հայտնված Ալեն Սիմոնյանը գրքեր կարդացած լիներ, թերևս կհասկանար, որ ադրբեջանական բանտերում հայ գերիների խոշտանգումների մասին ՄԻՊ զեկույցը նախ և առաջ պետական փաստաթողթ է, որը ներկայացվել է միջազգային ատյաններին և իրավապաշտպան կառույցներին՝ ապացուցելու համար Ադրբեջանի հանցավոր արարքները հայ ժողովրդի հանդեպ։ Հետևաբար սեփական քաղաքական շահերի համար այդ զեկույցում ներկայացված փաստերը հնարածն անվանելը, մեղմ ասած, հակազգային տգիտություն է։ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունն ուղղակի նվեր է ադրբեջանական մեդիայի և փաստաբանական կառույցների համար, որոնք միջազգային դատարաններում պաշտպանում են Ադրբեջանի շահերը՝ արդարացնելով հայ ժողովրդի հանդեպ իրագործած հանցագործությունները։

Բայց Ալեն Սիմոնյանը թքած ունի այդ ամենի վրա՝ նա նոր է վերադարձել Հունաստանի ճոխ հանգստից, որտեղ ամենյան հայոց աներձագ Հրաչյա Հակոբյանի հետ թանկարժեք վոյաժների մեջ էր և ՄԻՊ-ի զեկույցին ծանոթանալու ժամանակ չի ունեցել։ Աներձագ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ հունաստանյան վոյաժների առիթով հայտարարել է, թե ինքն ունի անձնական կյանքի իրավունք։ Զոհված 5000-ից ավելի տղաները ևս ունեին անձնական կյանքի իրավունք, բայց նրանք զրկված են ապրելու իրավունքից, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց հիշատակին գունագեղ տոնակատարություն է պատվիրել՝ ըստ որում այդ տոնակատարության դետալներն էլ Հանրապետության հրապարակ են բերվել թուրքական բեռնատարներով։ Փաստերեն, տղաները զոհվեցին, որ աներձագն ու Ալենը անձնական կյանքը վայելեն Հունաստանի թանկարժեք հյուրանոցներում՝ մի քանի օրվա համար ծախսելով միլիոններ։

Ահա այն ապագան, որն արդեն եկել է, ահա այն երջանիկ Հայաստանը, որտեղ ապրում ենք մենք և նրանք։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3865 անգամ
Լրահոս
Շուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս. Լավրով Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ սուր մարդասիրական օգնության կարիք ունեն. Human Rights Watch Ադրբեջանի ԶՈւ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ-ի կողմից հանձնված զինտեխնիկան (լուսանկարներ) Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Կարմիր խաչը 17 վիրավորի է տեղափոխել Ստեփանակերտ «Արյո՞ւն եք ուզում». ՔՊ-ական Լևոն Լևոնյանն անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաղորդագրություններ է ուղարկում Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան «100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա». Էդուարդ Շարմազանով Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով. ՄԻՊ Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան. Արման Թաթոյան Փորձեք ջեբս պլան գցել Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ Տեղեկատվական շտաբից հայտնել են Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ հորդորել խուճապի չմատնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանը Կոռնիձորում է Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ Քիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հակարիի կամրջի հարակից բարձունքը Մարտակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է. Ստեփանակերտն ու Ասկերանը դեռ հոսանքազրկված են «Արցախը մենակ չէ», «Ինքնակազմակերպվիր, դո՛ւրս արի». իրազեկման ակցիաներ՝ Երևանում Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են (տեսանյութ) ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ Վաղը՝ ժամը 18։00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում Սա Հայաստանի գարշապետի դեմքն է․ Ավետիք Իշխանյան «ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից»․ Արշակ սրբազանը խիստ քննադատել է իշխանության գործողությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է լիդա Առուշանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am