«Մենք վերածվում ենք մի ազգի, որն իր ապագան վստահում է իր ներկան քանդողին…»

Արմեն Նավասարդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մենք վերածվում ենք մի ազգի, որն իր ապագան վստահում է իր ներկան քանդողին…

Հայերիս մոտ ազգային գիտակցությունը կիսաքնած վիճակում է, ազգի հարատևության նպատակին միտված ներքին միասնական մղում չկա․․․


Անտարբերության որդը խժռում է սեփական ազգի ճակատագրի հանդեպ պատասխանատվության զգացումը, հայրենակցի վշտի հանդեպ զգայուն վերաբերմունքը…

Կա եսապաշտություն, պատեհապաշտություն…Իսկ ներկայիս իշխանությունների էլեկտորատի մոտ կա նաև արհեստականորեն ներդրված հետևողականության սկզբունք, որով շարունակում են աջակցել նրան ում 2018-ին համապատասխան տեխնոլոգիաների ազդեցության տակ հավատարիմ մնալու խոստում են տվել։ Սա հայտնի հոգեբանական թակարդ է, որից դուրս գալն անհնարին չէ…

Չկա անցյալից ժառանգած արժեքների պահպանման, զարգացման ու դրանք հաջորդ սերունդներին փոխանցման պատասխանատվություն…

Վտանգի զգացում չկա, կա ապահովության խաբկանք…
Ազգովին գրկել ենք թշնամու կոշիկները։ Ինչո՞ւ ազգովին, որովհետև գրեթե ազգովին չցանկացանք պատժել թշնամու կոշիկները համբյուրողին…

Թշնամու քաղաքական, հոգեբանական, բարոյական մտրակների հարվածները հանդուրժող, բայց սեփական ազգակիցների հանդեպ մրցակցային ու թշնամական տրամադրություններով նեխող հասարակության ենք վերածվում…

Կյանքի իմաստը դառնում է միայն զվարճանքը…Թշնամին ազգ է կերտում, մենք մեր մեջ ազգայինն ենք ոչնչացնում…

Մարդկային հարաբերություններում կա համատարած անվստահություն, որը սնվում է ստի ու կեղծիքի հորդառատ աղբյուրներից…

Ամոթի զգացումն աստիճանաբար թմրում է, մարդիկ չեն ամաչում նաև մեր պարտության համար…


Փաշինյանի միջոցով թշնամին քննության ենթարկեց հայ ազգին, և քննությունը հանձնել չկարողանալով` մենք ուրախացրեցինք, ոգեպնդեցինք ու ինքնավստահություն ներշնչեցինք թշնամուն…Թշնամու թրով կտրեցինք մեր զարկերակը և հիմա սպասում ենք մեր վախճանին․․․

Այս ամենին գումարած իշխանության ղեկը գրաված քաղաքական շառլատանները, երկրեսանի ու ճարպիկ դեմագոգները, ովքեր էթնիկական մազոխիզմի ու ստրկամտության մարմնացումներ են ազգի մեջ ներարկում են իր գոյությանը սպառնացող ուժերի անհաղթահարելիության նախապաշարմունքի զգացում, տարբեր մեթոդներով մարդկանց վարակում են ազգային թերարժեքության բարդույթով, նրանց դարձնում են գերի կեղծ համոզմունքներին…

Փորձում են դնչակալ դնել ճիշտը բարձրաձայնողներին… Քաղաքական հետապնդումներ են իրականացնում ազգի մեջ պայքարի կրակը վառ պահել ձգտողներին…

Կամ մենք ներկայիս իշխանություններին կգլորենք անարգանքի ու դավաճանների գերեզմանը, կամ կշարունակենք գլխիկոր քայլել իշխանությունների կողմից կառուցվող այն ճանապահով, որը տանում է դեպի ազգի գերեզմանատուն…

Կամ կվերսկսենք ազգային արժեքներով վերադաստիարակվելու միջոցով արտաքին մշակութային, գաղափարական ինտերվենցիաների դեմ մեր վահանի կառուցումը, կամ կվերածվենք անդեմ զանգվածի, որին արտաքին տարբեր ուժեր կօգտագործեն որպես թնդանոթի միս, որպես առևտրի առարկա…»։

դիտվել է 313 անգամ
Լրահոս
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am