Իրանն ավելի մտահոգ է, քան՝ Փաշինյանը. Բաքու-Թեհրան լարվածություն՝ Գորիս-Կապան ճանապարհի համար

Մինչ Հայաստանի իշխանությունները «ջայլամի քաղաքականություն» են վարում արդեն մի քանի որ Որոտանի մոտ Ադրբեջանի կողմից տեղադրված ոստիկանական կետի հետ կապված, Թեհրանում լուրջ մտահոգություններ ունեն:

Ադրբեջանական ոստիկանության կողմից իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների ստուգումների շուրջ Բաքուն և Թեհրանը բարձր մակարդակի քննարկումներ են վարում։ Երկու երկրների միջև լարվածության պատճառ դարձած հարցը նախօրեին քննարկել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն ու այդ երկրում Իրանի դեսպանը։

Ինչպես հայտնում է պաշտոնական Բաքուն, իրանցի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը արդունավետ քննարկումներ է ունեցել «երկկողմ օրակարգի հարցերի շուրջ և քննարկել դրանց հաղթահարման ուղիները»։ Հաջիևը այդ մասին իր թվիթերյան գրառման մեջ, սակայն, չի հստակեցնում, թե հատկապես որոնք են այդ հարցերը և դրանց լուծման ճանապարհները։

Իրանցի դիվանագետն իր հերթին է ակնարկել երկկողմ հարաբերություններում առկա լարվածության մասին՝ նույնպես նախընտրելով փակագծեր չբացել: «Քննարկվել են ընդհանուր մտահոգություն հարուցած հարցերը», - Թվիթերում տեղեկացրել է Սեյեդ Աբաս Մուսավին, ով անցած օրերին հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ՝ լսելու Բաքվի բողոքը դեպի Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների բեռնափոխադրումների առնչությամբ։

Ինչ է ստացվում, Իրանն այսօր ավելի մտահոգ է, քան Փաշինյանի իշխանությո՞ւնը...
Պաշտոնական Երևանն ու Բաքուն, փաստացի, հաստատեցին՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում։ Հայկական կողմը տեղեկացրեց, որ «Ադրբեջանի ոստիկանությունն ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերը»։ Ադրբեջանական կողմն էլ պնդում է, թե իր հարկային օրենսգրքով՝ երկիր մուտք գործող ու դուրս եկող տրանսպորտային միջոցները հարկվում են, մասնավորապես՝ ճանապարհային հարկով և Ադրբեջանի տարածքում միջազգային փոխադրումներ կատարելու համար։

44-օրյա պատերազմի հետևանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, վիճարկելի են, և հենց դա էր պատճառը, որ տարածքում անցած տարեվերջից ռուս սահմանապահներ են տեղակայվել։

Ընդ որում, Ալիևի վարչակազմը նաև ռուսական կողմին է դիմել՝ Ղարաբաղ «փոխադրումների անօրինական անցումը» կանխելու համար։ Մոսկվան առայժմ չի արձագանքել։ «Բաքուն մտադիր չէ աչք փակել այդ հարցի վրա» , - «Թուրան» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հանձնաժողովի անդամ Այդին Միրզազադեն՝ շեշտելով․ - «Մենք սպասում ենք Ռուսաստանի հստակ քայլերին։ Միևնույն ժամանակ աշխատանք է տարվում իրանական կողմի հետ»։

Հատկանշական է, որ Բաքվում դեռ դժգոհություններ են հայտնում իրանական կողմի պահվածքից: Ըստ «Ազատության», «Ատլաս» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուի տվյալներով, այդուհանդերձ, Իրանը ոչ միայն չի դադարեցրել բեռնափոխադրումները, այլ նաև ավելացրել է դրանց քանակը։ Փորձագետի խոսքով՝ Բաքուն որպես պատասխան քայլ պետք է իջեցնի Թեհրանի հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանի բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների և դրանց ղեկավարության նկատմամբ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1033 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am