Գեներալի եղբորը ստիպել են չառաջադրվել, որպեսզի մարզպետի քրոջ որդին հաղթի

Հրապարակը գրում է. Սյունիքի մարզի խոշորացված Տեղ գյուղում հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն, ընդ որում առաջին անգամ համամասնական ընտրակարգով: Սկզբում թվում էր, թե պայքարը թեժ է լինելու, քանի, որ «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջադրվելու էր Սեւակ Ավետիսյանը` Տեղ գյուղի բնակիչ եւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին՝ Դավիթ Ղուլունցը․ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է։ 


Սակայն մեր տեղեկություններով՝ Սեւակ Ավետիսյանին ստիպել են թեկնածությունը չդնել, նա համարվել է ՔՊ-ի հիմնական մրցակիցը եւ բավականին շանսեր ուներ հաղթելու։ Շանտաժ են արել՝ ասելով, թե զինվորական եղբորդ կհանենք գործից, քրեական գործեր կհարուցենք եւ այլն ու նա տեղի է տվել: Նշենք, որ հավանական թեկնածուի եղբայրը ՊՆ խորհրդական, գեներալ Վարդան Ավետիսյանն է, զինվորական շրջանակներում հայտնի անձնավորություն։ Այժմ Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի «Ապրելու երկիր» կուսակցությունից Ավետիսյանի փոխարեն առաջադրվել է Արավուս վարչական շրջանի ղեկավար Արգամ Հովսեփյանը։ 

Սեւակ Ավետիսյանը մեզ հետ զրույցում սկզբում փորձեց խուսափել հարցից, թե ինչո՞ւ չի առաջադրվել՝ նշելով, որ դա իր «ներքին խոհանոցն» է․ «Ինչի՞ համար եք հարցնում, չեմ հասկանում․․․ Դա մեր ընտանիքի հետ կապված հարց է, որ չմասնակցեմ։ Որեւէ պատճառ չկա, ախպերս է, մտահոգվել է իմ առողջության մասին խորհուրդներ տվել է, ո՞վ պիտի ինձ ասի՝ մնա կամ հանի։ Ես կամուկացի մեջ եմ եղել, քանի որ ուշ եմ որոշել, մի քանի օր էր մնում, տենց էլի․․ ուրիշ մարդ դրել է»։ 

Երբ մի քանի անգամ հարցը պնդեցինք, թե խնդրում ենք հստակ պատասխանի, թե իրականում ո՞րն է եղել չառաջադրվելու պատճառը, նա կրկին հստակ պատասխան չտվեց․ «Ինձ չեն կարա ստիպեն, կարան խնդրեն, որ չդնեմ, բայց այդպիսի բան չի եղել, ինձ չեն էլ խնդրել, ուզում եմ ասեմ՝ «ստիպել» բան չկա»։

Հարցին, թե եղբայրն իրեն ի՞նչ խորհուրդ է տվել, այս հարցն էլ փորձեց շրջանցել, սակայն տողատակում հաստատեց մեր տեղեկությունները․ «Այդպես ենք որոշել»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե մարզպետի քրոջ որդուն անցկացնելու համար են իր վրա ճնշումներ գործադրել, որ չառաջադրվի, մեր զրուցակիցը պատասխանեց․․ «Այդ մարդը վերեւն է, կուզենա իր քրոջ որդին մնա մենակ, որ պրոբլեմ չլինի։ Ստեղ կուսակցությունների խնդիր է, բայց ժողովուդը անհատների խնդիր է տեսնում, նենց չի, որ ես ընդդիմադիր մարդ եմ, իմացել եմ, որ չեզոք կուսակցություն է, կարելի էր փորձել, բայց հիմա Արգամն էնտեղով դրել է էլի»։ Նշենք, որ բացի Տեղից, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի եւ Տաթև համայնքներում հոկտեմբերի 17-ին եւս ընտրություններ կանցկացվեն։ 

 

դիտվել է 574 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ Հայկոյի առողջական վիճակից Վարչապետի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրեական գործ է հարուցվել ԵՄ-ի կոչը Իրանի ԱԳՆ ղեկավարին Սամվել Կարապետյանի ճակատագրական երկու սխալները (video) Պահանջում են հանդիպում վարչապետի հետ Ադրբեջանի ԱԱՆ հակահետախուզության նախկին պետը ամբաստանյալների աթոռին է Արմեն Չարչյանի գործը քննող դատավարը վերադարձել է արձակուրդից, հույս ունենք, որ հրատապ նիստ կհրավիրի․ պաշտպան Դանակներն առնենք, իրար մորթե՞նք, մեր խաղողը փչանում ա. վեճ խաղողագործների եւ փոխնախարարի միջեւ (video) Աննա’, Էրատո լացի նոր ձև՞ ես սովորե’լ. քաղաքացի (video) Ինչ է, կարծում եք, որ Անվտանգության Խորհրդի անդաները, ԱԱԾ կամ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները կգան կերդվե՞ն՝ ասել միայն ճշմարտությունը Սյունիքի մարզպետի՝ հետախուզման մեջ գտնվող որդին ինքնակամ ներկայացել է. մա տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ Թուրքիան ոչ միայն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, այլ ընդլայնել է դրա շրջանակը ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին օրինագիծը Պետությունն արշավ է սկսել լրատվամիջոցների դեմ. ԱՆԻՖ-ը դատի է տվել Բա որ գրում են, թե սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը լավ է, որ սութի հայրենասիրական երգերով չէր ու մեսիջ էր աշխարհին, որ մենք աբորիգեն չենք Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը ոչ միայն շարունակվում է, այլև նոր երանգավորում է ստանում Էրդողանը ՄԱԿ -ում հայտարարեց վրացական, հունական և սիրիական տարածքների նկատմամբ Թուրքիայի իրավունքի մասին. video Երկու տարի անց ամբաստանյալը գրավով ազատության մեջ է Սև լճի տարածքում` ադրբեջանական բլոկ-պոստում ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել Թուրքիան անազատ ինտերնետ ունեցող երկրներից է․ Freedom House Երիտասարդները երկաթյա առարկայով հարվածներ են հասցրել 57-ամյա տղամարդուն և նրա 32-ամյա որդուն… «Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել …». Սոֆյա Հովսեփյան «Թուրքական Բայրաքթարների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել». Նաիրա Զոհրաբյան Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հանրապետական կուսակցությունից Գագիկ Մինասյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 22-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների և հասարակական գործիչների ակցիան Եռաբլուրում, քաշքշուկ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, որի թիրախում էր նաև Զարուհի Փոստանջյանը: Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, քաշքշուկ ոստիկանների և ակցիայի մասնակկիցների միջև : Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub