Սյունիքի հարցով Նիկոլ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունը սկսել է իրականացվել

Զանգեզուրի հանձնման օպերացիան, որի մասին խոսվում էր դեռ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ կապիտուլացիոն ակտի ստորագրումից հետո, թևակոխում է իրագործման փուլ։ Բանավոր պայմանավորվածությունը, որը վերջնական ու հստակ երբևէ ՀՀ իշխանության և կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից չի հերքվել, փուլային տարբերակով իրագործվում է։

Անցնող շաբաթ-կիրակի օրերին Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական կողմը տեղադրել է ուղեկալ։ Այս փաստը լրատվամիջոցների հետ զրույցում սեպտեմբերի 12-ին հաստատել էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
Զուգահեռաբար տեղեկոություններ տարածվեցին, թե ադրբեջանցի զինվորականները Իրանից Հայաստան բեռնափոխադրում կատարող իրանցի վարորդներից գումարներ են պահանջում՝ մեկ բեռնատարի դիմաց մոտ 250 դոլարի չափով։ Համացանցում հայտնվեցին վճարման կտրոնները։ Տարբեր ԶԼՄ-ների հետ զրույցում գումարներ գանձելու փաստը հաստատել են նաև իրանցի վարորդները։ Նրանք նաև հայտնել են, որ այս կերպ շարունակվելու դեպքում նրանք պարզապես կհրաժարվեն բեռնափոխադրում իրականացնել դեպի Հայաստան։

Խնդրի մասին ուշագրավ հայտարարություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ <<Սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ>>,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Այսպիսով՝ ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնական տեքստում փաստացի օգտագործել է Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի ադրբեջանական անվանումը՝ անուղղակիորեն հաստատելով, որ նշված տարածքն ադրբեջանական է։ Հաջորդաբար, արդեն Ադրբեջանի մաքսային մարմինները Գորիս-Կապան ճանապարհին իրանական մեքենաներից գանձվող գումարների վերաբերյալ հայտարարել են, թե <<իր երկիր>> մտնող և երկրից դուրս եկող իրանական մեքենաները միջազգային բեռնափոխադրումներ կարարելու համար ենթակա են հարկման, և իրենք իրականացնում են Ադրբեջանի մաքսային օրենսդրության պահանջները։

Խորհրդարանում իշխող մեծամասնության՝ ՔՊ-ի խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Գորիս-Կապան մայրուղու Որոտանի ճանապարհին ադրբեջանցիների՝ իրանական բեռնատարներից փող գանձելու վերաբերյալ հարցը չի մեկնաբանել։
«Կան կոնկրետ մարմիններ, որոնք այս հարցով աշխատանք են տանում, դա նշանակում է, որ առաջիկայում կլինի հայտարարություն, մեկնաբանությունները գալիս են այդ մարմիններից>>,- ասել է նա։ Լրագրողների պնդմանը, թե Գորիս-Կապան միջպետական ճանապարհը ի վերջո հայկակա՞ն տարածք է, Կոնջորյանը որևէ արձագանք չի տվել՝ այս կերպ հայտնելով իր հլու-հնազանդությունը շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի հանձնման գաղտնի պայմանավորվածությանը, որի մասին խոսվում է նոյմեբերի 9-ի ակտի ստորագրումից հետո։

Այսպիսով՝ Հայաստանի իշխանությունը դիտորդի կարգավիճակում է։ Չզարմանաք, եթե առաջիկայում ադրբեջանական ուղեկալը հարկեր գանձի նաև ՀՀ պետհամարանիշով մեքենաներից՝ Գորիսից-Կապան հակառակ ուղղությամբ երթևեկելու համար։ Ռուսական կողմն առայժմ չի մեկնաբանել իրանական բեռնատարների հարկման փաստը։ 

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1612 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am