... Իսկ երկրի ու տնտեսության «հերն էլ անիծած»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի արդյունքում Հայաստանը տնտեսապես ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել, որի լրջությունը դեռևս քչերն են գիտակցում։ Պատահական չէ, որ այս տարվա հունվարփետրվար ամիսներին արդեն խոսակցություններ կային, որ պետությունն ի վիճակի չի լինելու աշխատավարձերն ու թոշակները վճարելու։ Դրա մասին բարձրաձայնում էին բազմաթիվ տնտեսագետներ: Սակայն իշխանությունները մի կերպ հաջողացրին 750 մլն դոլարի եվրոպարտատոմսեր թողարկել ու պարտքի հաշվին վճարել աշխատավարձերն ու թոշակները։ Անգամ իշխանական պատգամավորներն էին խոստովանում, որ պարտքը հենց դրա համար էլ վերցրել են, իսկ Փաշինյանը փորձում էր այնպիսի դրական լույսի ներքո ներկայացնել, թե կառավարությանը հաջողվել է շատ ցածր տոկոսներով վարկ վերցնել։

Թվում էր, թե ամիսների ընթացքում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը գոնե ինչոր չափով կարող է կայունանալ, բայց դրա նշանները չկան։ Ինչքան ժամանակն անցնում է, այնքան նոր խնդիրներ են ջրի երես դուրս գալիս։ Եվ հընթացս ընդունված որոշումները վկայում են այն մասին, որ երկրի պետական բյուջեն ֆինանսական հոսքերի հետ կապված խնդիրների առաջ է կանգնած։ Օրինակ՝ վերջերս կառավարությունը որոշում ընդունեց եկամտահարկի ծրագրի վերանայման մասին։ Եվ այս որոշումն իշխանությունները պարզաբանում են նրանով, թե իբր եկամտահարկի վերադարձի ծրագրի առկայության դեպքում մարդիկ փորձում են միայն Երևանում հիպոթեքով բնակարաններ ձեռք բերել, ուստի դրա արդյունքում մարզերում բնակարանային շուկան չի զարգանում, քաղաքացիները շահագրգռված չեն լինում մարզերում բնակարաններ ձեռք բերել։ Բայց իշխանությունների բերած հիմնավորումն ինչ-որ տեղ նաև ծիծաղելի է։

Եթե նրանք իսկապես ցանկանում են, որ մարդիկ շահագրգռված լինեն մարզերում բնակարաններ ձեռք բերել, կարող էին եկամտահարկի ծրագիրը վերանայելու փոխարեն մարզերում բնակարաններ ձեռք բերելու ավելի արտոնյալ պայմաններ ստեղծել։ Իրականում խնդիրը թաքնված է այնտեղ, որ պետբյուջեում բավարար գումարներ չկան, և լրացուցիչ մուտքեր ապահովելու հարց է առաջացել։ Իսկ պետությունն այնպիսի օրի է հասել, որ արդեն աչք է դրել «հպարտ քաղաքացիների» ամեն մի լումայի վրա։ Ու այս իրադարձությունների ֆոնին արդյոք պատահակա՞ն է, որ առողջապահության նախարարությունը օգոստոսի 1-ից հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:

Առողջապահության նախարարության այս որոշման արդյունքում ստացվում է, որ առանց այդ էլ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներն ավելի խոցելի են դառնում։ Թերևս այսպիսի իրավիճակ է ստեղծվել առողջապահական համակարգի ֆինանսների ոչ ճիշտ կառավարման արդյունքում կամ ընդհանրապես նույնիսկ բյուջեով նախատեսված ֆինանսների բացակայության պայմաններում։ Բացի դրանից պետբյուջեի միջոցները կամ իրոք շատ սուղ են, և իշխանավորները չեն ցանկանում դրանց մի մասն ուղղել պետպատվերի համար, կամ էլ պետական գումարները պարզապես փոշիացվում են։ Մամուլում անգամ տեղեկություններ են շրջանառվում, որ պետությունը խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդի չափով պարտքեր է կուտակել։

Եղած խնդիրները իբր քիչ էին, հանկարծ նաև «Հայփոստն» է հայտարարություն տարածում, որով տեղեկացնում է, որ ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ: Ճիշտ է, մի քանի ժամ հետո, երբ համացանցում այս թեմայի հետ կապված աղմուկ բարձրացավ, Հայփոստը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 10-ից սկսած կանխիկ եղանակով կկատարի կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, սակայն փաստն ինքնին տարօրինակ է։ Նախ, եթե նույնիսկ պետությունը չի կարողացել ապահովել 100 տոկոսանոց վճարում (պաշտոնական պարզաբանմամբ, 97 տոկոսը վճարվել է), սա արդեն նշանակում է, որ թոշակների ու նպաստների վճարման հարցում սպասվող խնդիրները, ցավոք, սկսվել են, և ոչ մի երաշխիք չկա, որ, օրինակ՝ հաջորդ ամիս այս նույն պատմությունը չի կրկնվի ավելի մեծ տոկոսներով։

Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայփոստը որոշեց նման հայտարարություն անել, եթե իսկապես խնդիրը մի քանի ժամվա մասին էր: Կարելի է ենթադրել, որ իրականում հարցը անակնկալ «լուծվեց» բարձրացած աղմուկից հետո: Իսկ ընդհանրապես, պետության կողմից իր ֆինանսական պարտավորությունները կատարելու հարցում առաջ եկած այս խնդիրները, կարծես, Հայաստանում ֆինանսական խոր ճգնաժամի հերթական նշաններն են, չնայած Փաշինյանը կառավարության նիստերում փորձում է աննախադեպ աճերի ու պետբյուջե ֆինանսական հոսքերի մասին հեքիաթներ պատմել։ Իշխանությունները չեն կարող ամեն անգամ դրսից վարկեր բերել բյուջեում առկա ճեղքերը փակելու նպատակով, քանի որ Հայաստանի պետական պարտքը հասել է ահռելի չափերի՝ հատելով արդեն 9 մլրդ դոլարի սահմանագիծը։ Եվ, բնականաբար, նոր վարկեր ստանալու հետ կապված վարկատուները հաշվարկում են, թե ինչքանով է պետությունն ընդունակ համապատասխան ժամկետի մեջ կատարել իր վարկային պարտավորությունները։

Միայն պետական պարտքի կառավարումն ու վարկերի տոկոսների մարումն արդեն իսկ ահռելի ֆինանսական բեռ են դարձել երկրի համար։ Իսկ այս պայմաններում առնվազն պետք է սուղ միջոցներն առավել արդյունավետ օգտագործել, սակայն այս հանգամանքը, կարծես, իշխանություններին այնքան էլ հետաքրքիր չէ։ Կարևորը, որ իրենք ստանան առատ պարգևավճարներ, միլիոններ ծախսեն արտերկրում «տժժալու» վրա, հսկայական փողեր ծախսեն «գունագեղ տոնակատարությունների» համար: Իսկ երկրի ու տնտեսության «հերն էլ անիծած»: Ի դեպ, թոշակների ու նպաստների հետ կապված խնդիր, կարծես, չենք հիշում՝ «Լևոնի ժամանակներից» այսկողմ: Ուշագրավ ժամանակներ ենք ապրում, ծանրագույն, իսկ ամեն ինչ, ցավոք, դեռ առջևում է...»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 293 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am