«Դեսանտ»՝ անտառում. Ռոմանոս Պետրոսյանը պատերազմ է հայտարարել

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ապօրինի անտառահատումների դեմ պայքարը հոլիվուդյան մարտաֆիլմ է հիշեցնում՝ բախումներ, հետապնդումներ, ձերբակալություններ, անգամ մարդկային զոհեր։ Հիշեցնենք, որ անտառից փայտանյութով բարձված մեքենան վերջերս չէր ենթարկվել ոստիկանների՝ կանգ առնելու պահանջին, մեքենան գլորվել էր ձորը։ Ոչ վաղ անցյալում Իջևանում իսկական ճակատամարտ էր տեղի ունեցել՝ փայտահատների և իրավապահների միջև։

Թերթի տեղեկություններով, անտառահատումների դեմ պայքարը վերջին օրերին առավել սրվել է. շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «դեսանտ» է իջեցրել Հայաստանի անտառներ և հրահանգել է արգելել որևէ ճյուղի ապօրինի հատումը։ 2021 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կազմվել է ապօրինի ծառահատման 237ակտ: Տեղերում, իհարկե, հսկայական դիմադրություն կա, հատկապես այն անձինք, ովքեր տարիներ շարունակ անտառանյութի բիզնեսով են զբաղվել, փորձում են դիմադրել, սակայն նախարարը, կարծես թե, մարտական է տրամադրված։ Ի դեպ, մի քանի օր առաջ Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Դիլիջան ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։

Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ»։ Մեր տեղեկություններով, նախարարին զեկուցում են անգամ ամենաչնչին խախտման դեպքում. անտառներում իսկական «տրիվոգ» է։ Վերահսկողության նոր մեթոդներ են ներդրվում, ամենուր տոտալ ստուգումներ են։ Թե ինչ զարգացում կունենա այս յուրօրինակ «մարտաֆիլմը», կանդրադառնանք առաջիկայում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am