Կյանքը գունագեղ, սգալը՝ ամոթ. Փաշինյանի ուղերձը

 Մի քանի օր է հանրության առողջ զանգվածը խելագաված ամբոխ դարձած ընդվզում է Նիկոլ Փաշինյանի գունագեղ տոնախմբության գաղափարի դեմ: Պատերզամում զոհված զինվորների ծնողներն ու հարազատներն անգամ ֆլեշմոբ են սկսել՝ պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ի անկախության օրվա գունագեղ փարթին: Ոմանք նյարդերին տրված սպառնում են Նիկոլ Փաշինյանի գլխին այդ օրը սեւ բերել, եւ, ահա, իշխանությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանի բերանով պատասխանում է այդ վրդովմունքին ու ցասմանը: Եթե կարճ ձեւակերպենք իշխանության պատասխանը սգակիրներին՝ այն է՝ ձեր զահլան չունենք, բավական է սգաք, կյանքը շարունակվում է ու պետք է ապրել, ոչ թե ամբողջ կյանքներս սգանք:

«Մենք չպետք է սգանք մեր զինվորների մահը, մենք պետք է ափսոսանք մեր զինվորների մահը, բայց դրան էլ դեռ պետք է հասնենք։ Մենք դրան դեռ չենք հասել։ Եթե հասած լինեինք այդ մակարդակին, որ պետք է ափսոսանք մեր զինվորների կորուստը, դա արդեն ուրիշ իրավիճակ կլիներ, իսկ այսօր չեմ ասում, որ դա վիրավորական կլինի, բայց, բոլոր դեպքերում, կարող են նաև գտնվել մարդիկ՝ զոհվածների հարազատների մեջ, որոնք կհաստատեն, որ իրենց հարազատը, իրենց եղբայրը, իրենց որդին զոհվել է հանուն այսօրվա, որ հայ ժողովուրդը կարողանա իրեն լավ զգալ՝ բոլոր առումներով»,- ասել է Քաղպայմանագրի պատգամավորը՝ ընդգծելով, որ առանց վիճարկելու է պետք նշել անկախության 30-ամյակը։
Աղազարյանը վստահեցրել է, որ ինքը «գրեթե» խուսափել է այս մեկ տարվա ընթացքում մասնակցել միջոցառումների, որոնք զվարճանքի էլեմենտներ են պարունակել, որովհետև տրամադրություն չկա, բայց հարցը դիտարկել է նաև այլ տեսանկյունից։

Հովիկ Աղազարյանի սկանդալային հայտարարություն սոսկ սեփական տեսակետ ընդունելն այնքան էլ ճիշտ չէ, անցնող երեք տարիները ցույց են տվել, որ այս մարդն իշխանության այսպես կոչված ներքին ձայնն է, նա հանրության սեփականություն է դարձնում իշխանական ներքին խոհանոցը, տրամադրությունները, ներքին քննարկումները, մի բան, որ ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ, գուցե ոմանք լուրջ չեն ընդունում, ծաղրում են այս մարդու հայտարարությունները, բայց նա ըստ էության իշխանության ներքին խոսափողն է, այն ինչ չեն կարողանում սեփական բերանով հայտնել, անում են հովիկաղազարյանների միջոցով:

Անթիվ, անհամար են նրա անհեթեթություն թվացող մտքրեն ու հայտարարությունները: Բայց Հովիկ Աղազարյանը ապուշ չէ, նա եւ իշխանության այլ հովիկաղազարյաններ իրականության մեջ բացում են «Օվերտոնի պատուհաններ»։ Իրենք հնչեցնում են առաջին հայացքից աբսուրդային թվացող գաղափարներ, բայց այդ գաղափարները հնչեցնելու ամողջ իմաստն այդ գաղափարները հնչեցնելն է, հասարակությանը դրանց հարմարեցնելը

Բոլորովին վերջերս էլ նա թուրքերի հետ բարեկամություն էր քարոզում, իսկ ավելի վաղ ասում, որ մենք չենք պարտվել, պարզապես պատերազմը մեզ համար անհաջող ավարտ է ունեցել, հետո էլ հայտարարեց, որ Քելբաջարը հայկական չէ: Կյանքը ցույց տվեց, որ այն, ինչի մասին բարձրաձայնել է Աղազարյանը, հետագայում իշխանությունը հանրության համար սովորական բան է դարձրել, ընդամենը վերջերս Փաշինյանն էր Շուռնուխի ու Որոտանի մասին ադրբեջանական անվանումով խոսում:
Այնպես որ վերջին հայտարարությունն այն մասին է, որ ժողովուրդ, վերջացրեք ձեր լացուկոծը, կյանքը շարունակվում է…Իսկ մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ…

Անի Սահակյան

դիտվել է 1682 անգամ
Լրահոս
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր «Մեյմունություն եք անում»․ լեզվակռիվ ավագանիում (video) Պրոիշխանական քաղաքագետ. Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Ադմիրալ Ավինյան, տես՝ ինչ արեցիր», «թատրոն չե՛նք եկել»․ սուր քննարկում Քաղաքապետարանում (video) Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ Փաշինյանը ռուսներին դարձրել է ՀՀ ինքնիշխանության սպառնալիք ու ոչ մի խոսք Ադրբեջանի մասին․ Սաղաթելյան (video) ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ Թաթոյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այ սրիկա՛, ձեր սրբապղծության չափն արդեն անցնում եք․ Արագած Ախոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են Աննան ո՞վ է․ դրան փող տվողն է կարևոր․ Լարիսա Ալավերդյան (video) Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա» Հերթական սրբապղծությունը Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am