Մի լպրծուն արձագանք՝ թուրք-իսրայելական արգելված զենքերի, ֆոսֆորային ռումբերի ու ԱԹՍ-ների հասցրած ավերածություններին

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց «Պատերազմի դասերը» վերնագրով: Ծավալուն փաստաթուղթը հեղինակել են Human Rights Watch-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի երեխաների իրավունքների հարցերով փորձագետ Բիլ վան Էսվելդը և հետխորհրդային տարածքում մարդու իրավունքների հարցերով փորձագետ, Human Rights Watch-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենի տեղակալ, լրագրող Տանյա Լոկշինան:

Իրավապաշտպան կառույցը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի թարգմանության, նշում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրը երեխաներ են զոհվել: Սեպտեմբերի 27-ին Մարտունու շրջանում արկի պայթյունից սպանվել է 9 տարեկան Վիկտորիա Գևորգյանը: Նույն օրն Ադրբեջանի Նաֆթալան քաղաքում արկից զոհվել են 13-ամյա Շահրիյար Գուրբանովը, նրա զարմիկը՝ 14 տարեկան Ֆիդան Գուրբանովան և ընտանիքի երեք այլ անդամներ: Վկայակոչելով տարբեր աղբյուրների հրապարակած փաստաթղթեր, Human Rights Watch-ը նշում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմում սպանվել է ավելի քան 150 խաղաղ բնակիչ: Զոհերի թվում կա առնվազն 10 ադրբեջանցի երեխա: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները: Մեծ թվով բնակիչների տներ ավերվել են: Թե՛ պատերազմի և թե՛ հետպատերազմյան ընթացքում Human Rights Watch-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ, պարզելու, թե արդյոք զինված ուժերը կատարում են միջազգային պատերազմական օրենքներով ստանձնած պարտավորությունները՝ խաղաղ բնակիչներին հարձակումներից պաշտպանելու համար, հարցազրույցներ վարել, ուսումնասիրել լուսանկարներ և տեսանյութեր:

Ըստ պաշտոնական տվյալների՝ վնասվել կամ ավերվել են առնվազն 71 դպրոց հայկական կողմից, այդ թվում՝ երկուսը Հայաստանի տարածքում, և 54 ադրբեջանական դպրոց, մանկապարտեզներ, արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ և արհեստագործական դպրոցներ:

Human Rights Watch-ի փորձագետները ներկայացնում են, որ հոկտեմբերի 15-ին հարվածի է ենթարկվել և մեծ վնաս է կրել Ղարաբաղի Կարմիր շուկայի միակ դպրոցը, որի շենքն այդ օրերին ծառայել է որպես հոսպիտալ: Հոկտեմբերի 17-ին Սկադ հրթիռը հարվածել է Գյանջային, զոհվել է 21 մարդ: Հոկտեմբերի 23-ին ադրբեջանական հրթիռը հարվածել է Ասկերանի արվեստի և երաժշտության դպրոցին, որի նկուղն օգտագործվել է որպես հոսպիտալ, շենքը սարսափելի վնասներ է կրել:

2020թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կար 220 դպրոց, որտեղ սովորել է մոտ 24 հազար աշակերտ: Նոյեմբերի դրությամբ, այդ դպրոցներից 107-ը, որտեղ գրանցված էր 6834 աշակերտ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այդ տարածքում նախկինում բնակվող հայերը տեղափոխվել են Հայաստան կամ Ղարաբաղում հայերի հսկողության տակ մնացող շրջաններ, որտեղ աշակերտների համար դպրոցներ վերաբացելու հարցում կան մեծ դժվարություններ: Շատ դպրոցական շենքեր առնվազն մասամբ վերանորոգվել են, սակայն որոշ դպրոցներ գործնականում դատարկ մնացին անվտանգության նկատառումներից ելնելով: Վերադարձող անձնակազմը պարզել է, որ շատ դասարաններ թալանվել են: Հայկական կողմի վերահսկողության ներքո գտնվող Մարտունիում, ականանետերից, ինչպես նաև «Գրադ» տեսակի հրթիռներով նոյեմբերի սկզբին հինգ անգամ հրետակոծվել է թիվ 1 դպրոցը: Դեռ նոյեմբերին այդ շենքերում տեղակայված են եղել բանակի ստորաբաժանումներ: Մարտունիում դպրոցը վնասվել էր դեռ առաջին պատերազմում, բայց երկրորդում էլ հարվածի ենթարկվեց: Կարինե Պողոսյանի փոխանցմամբ, հենց զինվորականները դուրս են եկել, դպրոցից կոլեկտիվը սկսել է մաքրել շենքը և ամեն ինչ արվել է ուսումնական աշխատանքը վերսկսելու համար:

Ո՞րն է հետագա ճանապարհը: Human Rights Watch-ի համոզմամբ, մինչ Ադրբեջանը և Հայաստանը դպրոցներ են կառուցում և վերանորոգում, երկու կողմերն էլ պետք պարտավորվեն երաշխավորել, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողները, այս ուսումնական տարում կունենան դպրոցի հասանելիության հնարավորություն: Ամերիկացի ռազմական վերլուծաբաններն ուսումնասիրում են Թուրքիայի և Իսրայելի անօդաչու թռչող սարքերի՝ դրոնների դերը մարտադաշտում Ադրբեջանի հաջողության հասնելու գործում: Դրանք կործանարար ազդեցություն են գործել կրթությանը վրա: Անօդաչու թռչող սարքերը հարվածել են դպրոցներին և վիրավորել առնվազն մի երեխայի:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը մեկն է այն 111 երկրներից, որոնք հավանություն են տվել Անվտանգ դպրոցների հռչակագրին, որը կարևորում է կրթության պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ: Ըստ Human Rights Watch-ի, Ադրբեջանը պետք է հետաքննի բոլոր այն դեպքերը, երբ իր ուժերը ռազմական թիրախներ են տեղադրել դպրոցների մոտ: Ադրբեջանը նաև պետք է միանա Անվտանգ դպրոցների հռչակագրին: Հակամարտությունը և դրա հետևանքները ցույց են տալիս կրթությունը հարձակումներից պաշտպանելու գլոբալ նորմերի նկատմամբ պարտավորությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Քաղաքակիրթ աշխարհից անցյալ տարի 44-օրյա պատերազմում թուրք-ադրբեջանական տեռորի գործած ավերածությունները, մարդկային ողբերգություններին, փաստորեն, դեմոկրատիա ու մարդու իրավունքների պաշտպանություն քարոզող կազմակերպություններն այնպիսի «հավասարակշռված» վերլուծություններ են տարածում:

Իսկ թե դաժան պատերազմում ինչպիսի արգելված զենքեր են կիրառվել Լեռնային Ղարաբաղում, դա քաղաքակիրթ աշխարհին չի հետաքրքրում: Չէ՞ որ այս պատերազմը կազմակերպիչն էր նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և իսկ ԵՄ երկրներին շատ լավ հայտնի է, թե ինչ զինտեխնիկա են մատակարարում Թուրքիան ու Իսրայելը Ադրբեջանին: Բայց այս մասին չի կարելի բարձրաձայնել, կարելի է խոսել արդեն հայերին պարտադրված երկրորդ պատերազմի ընթացքի տարբեր դրվագների մասին:

Այստեղ իհարկե, Հայաստանի ապիկար իշխանությունների մեղքն էլ կա, որ միջազգային կառույցներից նման «բալանսավորված» զեկույցներ են հրապարակում, որի արդյունքում ընկալում է ձևավորվում՝ թե պատերազմում երկու կողմն էլ զոհեր են ունեցել, երկու կողմերն էլ մեկը մյուսի նկատմամբ հանցագործություն են իրականացրել:

Իսկ ո՞ւր մնաց Արցախում ազգերի ինքնորոշման դեմ տասնամյակներ պայքարող ժողովրդի ձգտումը արդեն երկրորդ անգամ պատերազմով խեղդելու թուրք-ադրբեջանական տանդեմին համարժեք արձագանքելու հրամայականը:

Միջազգային կառույցները չե՞ն ստանում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ու մյուս իրավապաշտպաններ՝ Արտակ Զեյլնալյանի, Սիրանուշ Սահակյան պատրաստած զեկույցները, որոնցից վերջինը նրանք ներկայացրեցին սեպտեմբերի 8-ին: Այդ զեկույցներն ապացուցում են կազմակերպված հանցագործությունները, որոնք դեռ այսօր շարունակվում են Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների նկատմամբ՝ ահասարսուռ ու դաժան...

Թե՞ քանի որ հայկական կողմում ադրբեջանցի գերիներ չկան՝ արևմտյան կառույցներին ձեռնտու չի խոսել միայն ադրբեջանական կողմից կատարվող դաժանությունների մասին, այդպես «արևմտյան արժեքներով» ինչ-որ «բալանս» կխախտվի՞...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3094 անգամ
Լրահոս
Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video) Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am