Լոսի Քիսոն թող գնա Երևան, Մասիվում Գայի ձ...ն ուսումնասիրի

ԼՈՍԻ ՔԻՍՈՆ ԹՈՂ ԳՆԱ ԵՐԵՒԱՆ, ՄԱՍԻՎՈՒՄ ԳԱՅԻ ՁԻՈՒ ՁՎԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ
Լոս Անջելեսից Հայաստան է ժամանել նիկոլապաշտ Քիսոն, ով Գյումրիում կոչ է արել քանդել<<Մայր Հայաստան>> փառահեղ կոթողը, որն իբր այն թիկունքից սատանայի է նման, առջեւից էլ ոտքերը եւ կուրծքը բաց է։ Խռպոտված ձայնով Քիսոյին պետք է ուղարկել Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգված, թող Գայի ձիու արձանի սեռական օրգաններով հիանա։ Լոսի Քիսոն, աստղաբան հորջորջվող էլյա Հովհաննիսյանը, տխրահռչակ Արծրուն Հովհաննիսյանը, երեսփոխան Հովիկ Աղազարյանը, Գռզո մականունով Խաչատուր Սուքիասյանը, զանազան Պեռֆեկտ ՏՎ-ներ, հազարավոր ֆեյքեր,պատվերով ստատոս գրող, ալկաշ դերասաններ կատարում են նույն կենտրոնից ուղղորդված գործ՝ ապուշացնել հայաստանցիներին զանազան ապատեղեկատվությամբ, սուտ, հնարովի լուրերով, Նիկոլ Փաշինյանի կործանարար քաղաքականությունից հանրության ուշադրությունը շեղել, թելադրել կեղծ օրակարգ, ամեն ինչ բարդել <<նախկինների>> վրա։ Այդ մարտավարությունն արդյունավետ աշխատում է , հանրությունը Նիկոլ Փաշինյանի կողմից ուղիղ եթերում Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ի դեմարկացիան,այն Ադրբեջանին հանձնելը թողած՝ Լոսի Քիսոյի տխմարաբանությունն է քննարկում։ Խորհրդարանական ընդդիմությունը կամ չի հասկանում սեփական օրակարգ ունենալու անհրաժեշտությունը, կամ՝ չի ցանկանում այն ունենալ , հանրությանը թելադրել։ Դրա հետեւանքն այն է, որ ընդդիմությունը լոկ հետեւում, արձանագրում է Նիկոլ Փաշինյանի հերթական հողատվությունը, նրա կողմից Ադրբեջանին արվող, շարունակվող զիջումները։
Գրել է Ոսկան Սարգսյանը՝ voskan.sargsyan