ArmLur.am-ին հայտնի է դարձել Սյունիքի զորամասերից մեկում երեք ժամկետային զինծառայողների սպանության պատճառը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեք զինվորների սպանության կասկածանքով ձերբակալված ժամկետային զինծատայող Ա.Հ-ն նախնական տեղեկություններով իրավապահներին հայտնել է, որ զորամասում մի զինվորի գումար է պարտք եղել, ինչի համար իր ինքնասիրությունը ոտնահարել են: Ըստ զինվորի՝ այդ պարտքի ու ինքնասիրությանը դիպչելու դեպքից տեղյակ են եղել այդտեղ գտնվող երեք ժամկետային զինծառայողներ: Արդյունքում օգոստոսի 19-ի գիշերը ինքը գնացել է «դոմիկ», որ սպանի անձամբ այն զինվորին, որին պարտք է եղել ու իր ինքնասիրությունն է վիրավորել, սակայն նա այնտեղ չի եղել, ու սպանել է այդ երեք զինվորին, դուրս եկել դոմիկից՝ ասելով, թե դիվերսիա է եղել:
Դատելով իրավիճակից իրավապահները վերոնշյալ դեպքով այլ անձի եւս կձերբակալեն: Ասել է թե` կձերբակալվի պարտքի դիմաց զինվորի ինքանսիրությանը կպած անձը:
ArmLur.am-ը, քրեական գործով որոշակի հանգամանքներից ելնելով` այլ մամրամասներ չի կարող հայտնել` հաշվի առնելով սպանության. պատճառի որոշակի նուրբ հանգամանքներ, թե ինքնասիրության ինչ ոտնահարման դեպք է եղել, ինչպես նաեւ նախաքննությանը այս փուլում չվնասելու հանգամանքը:
Հիշեցնենք, երեկ 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Օգոստոսի 12-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է իրանագետ Գարիկ Միսակյանը:
Օգոստոսի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը:
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը:
Օգոստոսի 12-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փատյանը:
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
ԹԵՄԱ՝ օգոստոսի 25-ից Սոս, Բերձոր և Աղավնո համայնքները կհայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո. հայերի տեղահանումը բնակավայրերից. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը:
Օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը:
Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը:
Օգոստոսի 11-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
Օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների ծնողներ: