Արծվիկ Մինասյանը Գագիկ Մելքոնյանին տգետ ու հիմար անվանեց
Պատմական փաստը գլխի վրա շուռ տված ներկայացնելը ոչ այնքան պատգամավորի պատմական գիտելիքների պաակասն է ցույց տալիս, որքան այս իշխանության՝ թշնամու հետ պասերով խաղալը: Այս մասին այսօր հայտարարել է Արծվիկ Մինասյանը:
«Եթե իշխանական պատգամավորը տեղյակ չէ պատմությունից, դա չի հիմնավորում, որ նա կարող է ԱԺ ամբիոնից տգետ ու հիմար հայտարարություն անել մեր պետականության մասին, ինձ մոտ այլևս համոզմունք է ձևավորվել, որ պատմակամն փաստերը խեղաթյուրելով՝ իշխանությունը միտումնավոր թշնամու օրակարգ է սպասարկում:
Իսկ ձեր կողմից վկայակոչված՝ իբր կյանքեր փրկած Ալեքսանդրապոլի պայմանագիրը վկայակոչելը դա ոչ այլ ինչ է՝ քան թուրք-ադրբեջանական շահի սպասարկում»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ ըստ էության արձագանքելով իշխանական պատգամավոր դարձած Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի երեկվա ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթին: