Լսել եմ Ջիանի Բուքիքիոյի մտահոգությունը, որ Հայաստանում կարծես թե հետշրջան է կատարվում. և՛ վիրավորանքի, և՛ զրպարտանքի համար այլևս նախատեսվում են քրեական պատասխանատվություններ. Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՔՕ-ում նոր հոդված հավելացնել՝ «Ծանր վիրավորանք» անվան տակ: Այլ կերպ ասած՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ավարտից առաջ գործող իշխանությունը վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում:

Այս նախագծով՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, կպատժվի տուգանքով` 100-500 հազարի չափով: Նույն արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, կպատժվի տուգանքով՝ 500 հազար դրամից մինչև 1 մլն դրամ: Եթե հիշյալ արարքները կատարվեն միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար, ապա կպատժվեն 1-3 մլն դրամ տուգանքով կամ 1-3 ամիս կալանքով:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր խոսքի համար կրի պատասխանատվություն, բայց պատգամավորի խոսքով՝ հարցը, թե արդյոք հայհոյանքն ու վիրավորանքը քրեականացնելով՝ կարողանալո՞ւ ենք կանխել դա, մնում է օդում կախված:

«2001թ., երբ մենք հայտ ներկայացրեցինք ԵԽԽՎ-ին անդամակցելու և երբ դարձանք ԵԽԽՎ անդամ, Հայաստանի առջև պարտավորություն դրվեց ապաքրեականացնել զրպարտանքը և վիրավորանքը: Ըստ էության՝ վիրավորանքը նույն հայհոյանքն է: Գիտե՞ք՝ հիմա խոսում է մի մարդ, ով երևի թե ամենաշատն է այս ընթացքում ենթարկվել զրպարտանքի, վիրավորանքի և հայհոյանքի:
Այն անբարո ֆեյքային արշավը, որն այս տարիների ընթացքում կազմակերպվեց իմ դեմ, ես ամենայն վստահությամբ ասում եմ, որ որևէ այլ կին քաղաքական գործչի հանդեպ չի կազմակերպվել: Իհարկե, ես կողմ եմ, որ յուրաքանչյուր անպատասխանատու խոսք, զրպարտանք, վիրավորանք, հայհոյանք պիտի ենթարկվի հստակ պատասխանատվության, բայց ես հարց եմ ուզում ուղղել՝ այս վերջին 3 տարիների ընթացքում ես երևի 40-50 հայց եմ ներկայացրել, դիմում եմ ներկայացրել գլխավոր դատախազին կոնկրետ անձանց վերաբերյալ, որոնք ինձ սպառնացել են կախել, քառատել, այրել, որոնք սպառնացել են այրել և քառատել իմ երեխային, հարուցել են քրեական գործեր և, չգիտես ինչու, ամիսներ անց ես ստացել եմ կոնկրետ քննչական ծառայություններից և դատական մարմիններից պատասխան, որ քրեական գործերը կարճվել են: Ես կողմ եմ, որ այս լեզվական բեսպրեդելը, որ ով ում երբ ուզում՝ հայհոյում է, կանխվի: Սա միանշանակ է: Բայց արդյո՞ք քրեական պատասխանատվության դաշտ բերելով այս ամենը՝ անպատասխանատու խոսքը, զրպարտանքը, վիրավորանքը, հայհոյանքը, մենք կարողանալու ենք կանխել:

Ես, իհարկե, հասկանում եմ՝ ինչու է այս ամենը արվում: Այս ամենն արվում է, որովհետև ի դեմս նոր ընդդիմության՝ իշխանությունը տեսնում է մի ընդդիմություն, որն իր լեզվամթերքով, բարբառաֆոնդով շատ ավելի ագրեսիվ է լինելու, քան ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, և խնդիրը երևի այս է: Նորից եմ կրկնում, ես կողմ եմ, որ յուրաքանչյուրն իր խոսքի համար կրի պատասխանատվություն: Բայց դա պիտի լինի ոչ թե հաշվեհարդարի տեսքով, այլ պիտի լինի իրավական գործընթաց:

Եվ երկրորդ: Ես ամեն անգամ Ստրասբուրգ գնալուց շատ տևական զրույց եմ ունենում Վենետիկի հանձնաժողովի այլևս նախկին նախագահ (որովհետև իր լիազորությունները ընդամենը վերջերս ավարտվեցին) Ջիանի Բուքիքիոյի հետ, և լսել եմ իր մտահոգությունը, որ իրեն մտահոգում է, որ Հայաստանում նորից կարծես թե հետշրջան է կատարվում և վիրավորանքի և զրպարտանքի համար այլևս նախատեսվում են քրեական պատասխանատվություններ: Ես կողմ եմ, որ որևէ մեկը իրավունք չունի որևէ մեկին հայհոյելու՝ լինի դա ընդդիմություն, իշխանություն, թե շարքային քաղաքացի, ով ստացել է ֆեյսբուքյան դոստուպ և կարող է իր մտագար զառանցանքները աջուձախ շաղ տալ: Բայց սրա համար մենք պիտի գտնենք շատ ավելի ճիշտ օրենսդրական կարգավորումներ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք նաև, որ վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացվել են 2010թ.-ին:

դիտվել է 2350 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am