Խոցված ԱԹՍ-ն իսրայելական է, հետախուզական տիպի. գինը 1,5-2 մլն դոլար. փորձագետը մանրամասներ է հայտնում

Գեղարքունիքում Ադրբեջանի զինուժի կողմից օգտագործված ԱԹՍ-ն «Aerostar» տիպի միջին դասի անօդաչու թռչող սարք է, որը Ադրբեջանն Իսրայելից գնել է 2008 թվականից սկսած: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

«Նաեւ 2011 թվականից Ադրբեջանում ունեն համատեղ արտադրություն, այսինքն բերում են մասերը եւ հավաքում Ադրբեջանի տարածքում «Aerostar»-ը եւ «Օրբիտա» տեսակի հետախուզական ԱԹՍ-ն: Նշված ԱԹՍ-ն կարող է մինչեւ 12 ժամ օդում աշխատել: Ստանդարտ, միջին դասի ԱԹՍ է եւ մինչեւ 200-250 կմ կարող է իր արձակման վայրից հեռանալ կամ կապ ապահովել իր հիմնական բազայի հետ»,-ասաց նա:


Փորձագետը նկատեց, որ բավական բարդ է ռազմական տեխնիկայի գները ասել, որովհետեւ շուկայական գները խիստ տատանվում են. «Բաց աղբյուրների տվյալներով Ադրբեջանը մեկ միավորի համար Իսրայելին մոտ 1,5-2 մլն դոլարի չափ գումար է վճարել, բայց հնարավոր է գինը տարբերվի, որովհետեւ դա կախված է առանձին պայմանավորվածությունից»:

Տարոն Հովհաննիսյանի խոսքով, քանի որ Գեղարքունիքի այդ տարածքում կան բախումներ, եւ Ադրբեջանի կողմից ագրեսիա, ապա ենթադրելի է, որ հայկական կողմը պետք է համապատասխան գործողություններ իրականացնի, ենթադրենք ինչ-որ տեղերում զինտեխնիկա կուտակի, եւ ադրբեջանական կողմը, ամենայն հավանականությամբ փորձել առաջին հերթին արձանագրել՝ արդյոք նմանատիպ տեղաշարժեր լինում են եւ կոնկրետ որտեղ են լինում. «Մյուսը իրենք կարող էին փորձել ստուգել հայկական ԶՈՒ հակաօդային պաշտպանության աշխատանքը: Զուտ ռազմական տեսանկյունից կարող էր այս գործառույթները վերապահված լինեին այդ ԱԹՍ-ի թռիչքին, մյուս կողմից սա կարող էր զուգահեռաբար հերթական ագրեսիան իրականացնելու կամ իրավիճակը լարելուն ուղղված քայլ լիներ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հեշտ է ԱԹՍ խոցելը, փորձագետը պատասխանեց. «Բարդ հարց է: Այնպես չէ, որ հեշտ է կամ դժվար է: Դա կախված է ՀՕՊ համակարգերից, դրանց տեսակներից, ինչպես նաեւ ԱԹՍ-ների քանակությունից: Օրինակ, արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում խնդիրը զգալիորեն բարդացել էր նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը օգտագործում էր տարբեր տեսակի եւ մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ եւ այլ թռչող օբյեկտներ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ: Նշված դեպքում, յուրաքանչյուր ՀՕՊ համակարգ ունի սահմանափակ հնարավորություններ, միաժամանակ սահմանափակ թիրախ հայտնաբերելու հնարավորություններ: Եթե դրանից շատ ավել է լինում, գերբեռնված է լինում օդը, այդ դեպքում բարդանում է ՀՕՊ-ի խնդիրը:

Տվյալ դեպքում հետախուզական տիպի ԱԹՍ-ները, եթե մանավանդ քիչ քանակությամբ են հարձակվում, ապա կարծում եմ՝ բարդ խնդիր չպետք է լիներ դրանց խոցելը»:

 

դիտվել է 1516 անգամ
Լրահոս
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am