Օգտվելով բանակցային սեղանի շուրջ Հայաստանի թույլ դիրքերից՝ Ադրբեջանը ձգտում է առավելագույնին

ՕՐԱԽՆԴԻՐ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԻՐՈՒՄԸ
Ստորագրվելիք խաղաղության պայմանագրի տեսքով անխուսափելիորեն մոտենում է Արցախյան երրորդ պատերազմի հանգուցալուծումը։ Օգտվելով բանակցային սեղանի շուրջ Հայաստանի թույլ դիրքերից՝ Ադրբեջանը ձգտում է առավելագույնին՝ արհամարհելով 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, այդ թվում ռազմագերիների անվերապահ վերադարձի պահանջը։ Հատկապես տագնապալի է հնչում վերջիններիս չհիմնավորված դատավարությունների վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար վկայակոչումը, որ «․․․ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում»։ Սա ոչ միայն ադրբեջանաթուրքական տանդեմի, այլև հիմնախնդրում հաշտարար դատավորի պատմուճան հագած ռուսների կողմից Հայաստանի վրա գործադրվող ահռելի ճնշման փաստացի հավաստում է, որին օրվա իշխանություններն անզոր են դիմակայել։
Ճակատագրական սխալներից զերծ մնալու համար պիտի անհապաղ դադարեցնել բանակցությունները, քանի դեռ ամբողջությամբ, առանց նախապայմանների չեն վերադարձվել ռազմագերիները, ադրբեջանական զորամիավորումները դուրս չեն բերվել Հայաստանի տարածքից, որից հետո նոր հնարավոր կլինի անցնել մնացած խնդիրների քննարկմանը՝ սահմանագծում, սահմանազատում, թե այլ բան։
Միաժամանակ հաշվի առնելով, որ խաղաղության առաջիկա պայմանագրի ստորագրմամբ ոչ միայն հայոց պետականության, այլև ողջ հայության համար է կայացվելու բախտորոշ վճիռ, չի կարելի դրա լուծման իրավունքը վերապահել վարչապետին ու նրա մերձավոր շրջապատին։
Հարկ է Հայաստանի և Արցախի գործող ու նախկին նախագահների, ՀՀ վարչապետի, հայ եկեղեցու նվիրապետական երկու աթոռների գահակալների, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի, Հայաստանի ու Սփյուռքի հանրային դեմքերի, գործարար շրջանակների, Հայաստանի բարեկամ քաղաքական գործիչների մասնակցությամբ սեղմ ժամկետում Երևանում հրավիրել համահայկական խորհրդաժողով, լսել վարչապետի հստակ, թափանցիկ զեկուցումը բանակցվող թեմայի մանրամասների մասին՝ ի՞նչ են դրանք տալիս, ո՞րն է մեր հնարավոր զիջումների թույլատրելի սահմանը, քննության առնել ստեղծված իրավիճակից դուրս գալու, հայոց պետականությունը փրկելու ուղիները, ինչպես նաև վերջնականապես հստակեցնել մեր ռազմավարական կողմնորոշումը՝ Ռուսաստա՞ն թե՞ Արևմուտք։
Խորհրդաժողովի անցկացումը միաժամանակ պահանջում է երկրի ներքաղաքական իրավիճակի հանդարտեցում, քաղաքական դրդապատճառներով իրականացված քրեական հետապնդումների անհապաղ դադարեցում։ Այս օրհասական պահին հայ ժողովրդի միասնականությունը փոշիացնող, մասերի բաժանող յուրաքանչյուր քայլ, ձեռնարկ պիտի խստագույնս դատապարտվի ու բացառվի։ Բոլոր քայլերն ու որոշումները պիտի ձեռնարկվեն ու իրականցվեն այն հստակ գիտակցմամբ, որ մենք զոհաբերելու հայրենիք չունենք։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

դիտվել է 1277 անգամ
Լրահոս
Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video) Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան» Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից Խեղկատակի խաղալիքից Սևանա լիճը կտրած և հեռացված է ՀՀ տարածքից Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում «Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո Կենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում» Թևերի տակ դրված եվրա... բարձ «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն» Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ» Արսենյանը ճանաչում է՞ իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am