Երեք իջեւանցիների արկածները՝ Աչաջուր գյուղում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները՝ շարժառիթը, հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը, անհատականացվել վերջիններիս գործողությունները, որոնց տրվել է քրեաիրավական գնահատական:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2020թ. հունիսի 27-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, աննշան հարցի կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Իջևանի երեք բնակիչների և Աչաջուր համայնքում գտնվող սրճարանի սեփականատիրոջ միջև, որի ընթացքում, գտնվելով ոչ սթափ վիճակում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, ինքնահաստատման և հասարակության, սրճարանի սեփականատիրոջ, աշխատակիցների և հաճախորդների հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, գյուղի բնակիչների ներկայությամբ, վիճաբանել են սրճարանի սեփականատիրոջ հետ, բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:

Ըստ քրեական գործի նյութերի՝ վիճաբանության ժամանակ, հիշյալ անձանցից մեկը քաշքշել և ձեռքով հարվածել է սրճարանի սեփականատիրոջը, նրան վրաերթի ենթարկելու նպատակով, ընկերների հետ միասին, ավտոմեքենան վարել նրա ուղղությամբ, ինչից խույս տալու համար վերջինս մտել է մոտակայքում գտնվող խանութ:

Այդ ընթացքում, գիտակցելով, որ իրենց գործողություններով խաթարում են գյուղի բնակիչների բնականոն անդորրը, Իջևանի հիշյալ բնակիչները շարունակել են սպառնալ աչաջուրցի տղամարդուն՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, իսկ նրանցից մեկը սրճարանից վերցրած գարեջրի ապակյա շիշը նետել է նրա ուղղությամբ, որը, սակայն, նրան չի դիպել:

Չգոհանալով արվածով՝ մեքենայի բեռնախցիկից վերցրել են մեքենայի ամբարձիչը, մահակ և մեքենայի անիվների բանալին /կլյուչը/ և դրանք թափահարելով քայլել են դեպի հավաքվածները, բռնության սպառնալիքներ տալով ներկաներին և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ խաթարել են ինչպես սրճարանի, այնպես էլ՝ խանութի բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել նշված սրճարանի և խանութի հաճախորդների, աշխատակիցների ու բազմաթիվ գյուղացիների նկատմամբ՝ նրանց մոտ ստեղծելով անհանգստության, զայրույթի և վախի մթնոլորտ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Իջևանի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ մյուս երկուսին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

դիտվել է 638 անգամ
Լրահոս
Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը Լածիրակների ոհմակ, մեկդ չկասկածե՛ք՝ ձեր էս խոշտանգումները բացահայտվելու են․ քաղաքացի (video) Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Աննայի հետ տրնգին բումերանգի նման խփելու է ձեր բոտեքս արած մռութներին․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am