Ներողություն եմ խնդրում... Արարատ Միրզոյանի խորհրդականն ինչու է ներողություն խնդրում

Սիրելի ընկերներ,

հարգելի գործընկերներ,

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ այսօրվանից դադարեցնում եմ իմ պարտականությունները Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնում։

2019 թվականի հունվարից սկսած ԱԺ նախագահի աշխատակազմում ստանձնել եմ խորհրդարանի ինստիտուցիոնալ կարիքների ուժեղացմանն ուղղված մի շարք ծրագրերի համակարգումը։ Արված եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ այսօր եւ մոտ օրերին հանդես կգամ մի քանի հաշվետվությամբ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի աշխատակազմի իմ բոլոր ընկերներին։ Ձեզ հետ բազում լավ եւ դժվար օրեր ենք անցկացրել՝ վիճել, նեղացել, ուրախացել, տոնել, տխրել, բայց մի բան ակնհայտ է՝ այն ընտանիքը, աշխատանքային փոխհարաբերություններն ու արդյունավետ աշխատանքը, որ դուք իրականացնում եք ապահովում է Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության ողնաշարի ամրությունը։

Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ 7-րդ գումարման բոլոր պատգամավորներին, ում հետ բախտ է վիճակվել աշխատել Հայաստանի Հանրապետության պատմության ամենաբարդ եւ դժվար ժամանակահատվածում։ Անկախ խմբակցությունից, շատերիդ հետ գործընկերային եւ մտերիմ հարաբերություններ են ձեւավորվել, որը թույլ է տվել 7-րդ գումարման ընթացքում ապահովել արդյունավետ աշխատանք։

Ձեր մեծ մասը իր աշխատանքով, շատ դեպքերում չերեվացող, ապացուցել եք, որ իրավունք ունեք կոչվել ժողովրդական պատգամավոր։ Ուրախ եմ շատերիդ ճանաչել եւ աշխատել Ձեզ հետ։

Շնորհակալություն եմ հայտնում պետական բոլոր այլ գերատեսչություններին, ում հետ աշխատել ենք օր ու գիշեր, հանուն Հայաստանի Հանրապետության։ Կառավարության, ԱԳՆ, ԱԻՆ, Արդարադատության, Առողջապահության, Ոստիկանության, ԱԱԾ, ԱԽ, Տարածքային կառավարման, ՏԻՄ, Երեւանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ, Առաջին ալիքի եւ մյուս գերատեսչությունների բոլոր գործընկերներին՝ շնորհակալություն։

Շնորհակալություն եմ հայտնում միջազգային գործընկերներին, ում հետ իրականացրել ենք ԱԺ կարողությունների ուժեղացմանն ուղված մի շարք ծրագրեր։ Այդ ծրագրերը շարունակվելու եւ ավարտին են հասցվելու անկասկած։

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Միշտ զգացել ենք Ձեր շունչը եւ վերահսկողությունը, չենք նեղացել քննադատությունից, կազմակերպել բազմաթիվ արդյունավետ քննարկումներ։

Ներողություն եմ խնդրում սխալների եւ բացթողուների համար, չիրականացված ծրագրերի եւ անավարտ նախաձեռնությունների համար, բայց ուզում եմ վստահ լինեք, որ մշտապես աշխատանքիս մոտեցել եմ պատասխանատվությամբ եւ պետական շահի գիտակցությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին վստահության համար, ինչպես նաեւ ԱԺ նախագահի աշխատակազմի գործընկերներիս՝ արդյունավետ աշխատանքի եւ լավ ընկերության համար

Հաջողություն եմ մաղթում 8-րդ գումարման խորհրդարանին, խորհրդարանի խոսնակի նոր աշխատակազմին մաղթում բարեբեր աշխատանք։


Շուտով կհանդիպենք։

դիտվել է 765 անգամ
Լրահոս
Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան «Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video «Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am