Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին կրկին հանդիպել էր արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Սակայն անգամ լուսանցքում գտնվող եւ Փաշինյանի հանդեպ լոյալ ուժերը սիրահոժար չեն մասնակցում այդ հանդիպումներին։ Այս հանդիպմանը, օրինակ, բացակայում էին ԱԴ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանը, «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի անդամ կուսակցություններից «Հանուն հանրապետության» ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը։ Թեեւ նախկին «ռոմանտիկ» դաշինքի մյուս անդամը՝ Լեւոն Շիրինյանը, ներկա էր։
«Հանուն հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանը հարցին, թե ինչու Բաբաջանյանը չէր մասնակցում, ասաց. «Մեր կուսակցությունը համարում է, որ այդ խորհրդակցական մարմինն արդյունավետ հարթակ չի կարող լինել՝ հաշվի առնելով այնտեղ քաղաքական ուժերի խայտաբղետությունը՝ ե՛ւ գաղափարական, ե՛ւ անձնական առումով, որոնց հետ մենք չունենք ընդհանուր ճանապարհ անցնելու։ Ինչո՞ւ, որովհետեւ այնտեղ կա մի կուսակցություն, որը դեմ է Հայաստանի ինքնիշխանությանը»։ Փորձեցինք ճշտել՝ ո՞ր կուսակցությունը նկատի ունի․ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը»։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը