նիկոլ-Ալիև պասերով խաղը, Արծրունի վերադարձը, հայրենադավության «տակտիկան»

Հայաստանի ԱՆ-պաշտպանության նախարարության ստեղնաշարիստները այսօր լուսադեմից խիստ ակտիվացել են: Իրենց ղեկավար նիկոլ փաշօղլու գործակից թուրքերը վրա են տվել, ակտիվացել են, կրակում են, կարելի է ասել՝ սահմանագծի ամբողջ երկայնքում, կարճ ասած՝ անցել են պատերազմական գործողությունների: ԱՆ-պաշտպանության նախարարություն կողչվող թյուրիմացակույտն էլ հաղորդագրություն հաղորդագրության վրա էր տարածում, թե բա «...Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ...

Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են» (օրինակի համար՝ մեջբերում այդ հաղորդագրություններից մեկից):

Հետագայում հայտնի դարձավ, որ 3 զոհ ունենք: Նիկոլական քարոզչաճղճիմոները՝ «Ազատություն», սիվիլնեթ-միվիլնեթ և այլ ֆակտորափերֆեքթազրթուզիբիլը դեռ ոչինչ չեն հաղորդել այն մասին, որ նոր զոհվածների հարազատները գետնատարած շնորհակալություն են հայտնում իրենց աստված նիկոլին ու աստվածուհի աննային, որ իրենց զավակներին տարան՝ սպանեցին: Դե, հազարավոր զոհված զինվորների հարազատների մեջ գտել էին չէ՞ այնպիսի ծնողների, քույրիկների, որոնք աշխարհաչափ գոհ ու շնորհակալ են մարդակեր նիկոլին, որ իրենց զավակների, եղբայրների գլուխները կերավ՝ ալիևի հետ պայմանավորված: Բայց շուտով դա էլ կլինի: Նիկոլական քարոզչապղծության համար չկա ոչ մի կարմիր գիծ, սրանց ապիկարության սահմանն... անսահման է:

Հանուն այդ քարոզչապղծության, սրանք ամերիկաներում փեինթբոլ կամ կռիվ-կռիվ խաղացող Արծրունին էլ վերադարձրեցին «հաղթելու ենք-տակտիկական նահանջ» ու այդ կարգի ֆեյսբուքա-ապատեղեկատվական հարթակ: Ասենք ինչո՞ւ միայն Արծրունին, անգամ կապիտուլյացիայից հետո մոռացված, հադրութեցի Շուշան Ստեփանյանին ակտիվացրեցին: Պատկերի լիարժեքության համար պակասում են նիկոլի աջ եղնգատակի վիծիկ-դանիկը՝ դիրքերում կոֆե խմելու մասին կենդանական գրառումներով, ու «Էրատտո» ջոկատը՝ հարմարավետ տեղավորված Իջևանի հյուրանոցում ու գեղեցկության սրահներում:

Ինչևէ: ԱՆ-պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունների շարքում այն, որից մեջբերում ենք արել, չափազանց հետաքրքիր է սկսվում. «Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն»։

Ստո՛պ: Մեկ վայրկյան: Այդ ի՞նչ «Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ» է: Ուրեմն, նիկոլի նման «բա՜ց, թափանցի՜կ» (սորոսական «թրանսփարենսիի» մուտիլովշիկների ականջը կանչի, ուր են, է՜, չեն երևում, չեն ծլվլում, թե՝ այ-այ-այ, կառավարության գնումների 60-70 տոկոսը առանց մրցույթների է, կոռուպցիա՜ է), նիկոլի նման «ժողովրդակա՜ն», «սիրելի՜», «հաշվետո՜ւ» կառավարությունը բանակցություններ է վարում, բանակցությունների է նախապատրաստվում թշնամու հետ և... իր ժեխից, ինչպես նաև՝ հասարակությունից թաքո՞ւն: Առանց որևէ մեկին ասելո՞ւ: Բա հրապարակում սաղովի որոշում ընդունելու ամբոխահաճ հայտարարություննե՞րն ինչ եղան: Փաստորեն, ոմն նիկոլ փաշօղլի, Հայաստանի անունից բանակցությունների է գնում թշնամու հետ, մի նոր կապիտուլյացիա ստորագրելու է գնում և... դրա մասին իմանում ենք սահմանի վրա թշնամու կրակոցներից, ավելի ճիշտ՝ դրա մասին ԱՆ-պաշտպանության նախարարության հաղորդագրությունից:

Շքեղ է, այնպես չէ՞: Չնայած, դե Հայաստանը հիմա ԱԳ նախարար էլ չունի, ասենք՝ «պաշտպանության» նախարար էլ: Նրանց բոլորին փոխարինում է ինքն իրեն վարչապետ հռչակած նիկոլը:

Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում այդ արնախում մարդակերին ընտրածները կարող են ցնծալ, «ծափ տալ, արա՛», չաքուջ-մաքուջով հարձակվել հայ մարդկանց վրա ու սպանել, սալյուտ խփել: Մի խոսքով, բոլոր իրենց բնորոշ ժեխական այլանդակություններով կարող են թռվռալ, քանի որ իրենց խոստացված «ապագա»-ն վրա հասավ:

Իրականում այս ամենը, այդ թվում թշնամու ակտիվացումը ոչ միայն ուղղակիորեն կապված է «Մոսկվայում նախատեսվող բանակցությունների» հետ, այլև նիկոլ-ալիև պասերով խաղի բաղկացուցիչն է: Բանն այն է, որ նիկոլը Պուտինի ու Ալիևի առաջ պարտավորություն է ստանձնել՝ ստորագրել Հայաստանի բացարձակ ոչնչացման փաստաթուղթը, որը սիրունության համար կոչվելու է «Խաղաղության պայմանագիր» կամ նման մի այլ՝ էշերի ու հատկապես կարդացած հայ անասունների ականջներին դուրեկան հնչող վերնագրով: Այդ պարտավորության դիմաց նիկոլին խոստացվել է վերարտադրությանը չխանգարել, իսկ դա գլուխ բերելու դեպքում՝ շնորհավորել՝ ապահովելով արտաքին ձևական «լեգիտիմություն»: Հիմա այդ երկրորդ ու ամբողջական կապիտուլյացիան ստորագրելու գործողությունն է իրականացվում: Դրա հմար Ալիևի դերակատարումն այն է, որ ընտրություններից քիչ անց ամբողջ ճակատով ակտիվանա, նիկոլն ու իր ան-պաշտպանության նախարարությունը ձևացնեն, թե «կռիվ են տալիս» հաղորդեն տասնյակ ու հարյուրավոր զոհերի մասին, մի քանի գյուղ կամ նույնիսկ ամբողջ մի մարզ «դագդիգական նահանջներով» հանձնեն թուրքին, որից հետո ստորագրեն կապիտուլյացիան, իսկ նիկոլն էլ, հատկապես կռապաշտներին ներկայանա սրբի քղամիդով ու հայտարարի, թե ինքը մի միլիոն ստամոքս է փրկել...

Գուցե ոչ այդքան գեղարվեստական, բայց հիմնական գիծը դա է: Արցախը նիկոլն ու իր քայլախումբը հենց այդ սխեմատիկ սցենարով են նվեր տվել իրենց սիրելի թուրքերին:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 564 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am