Թուրքիան Իրանի հետ սահմանին պատ կկառուցի
Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգի ղեկավար Մեհմեդ Էմին Բիլմեզը հայտարարել է, որ Իրանի հետ սահմանի երկայնքով 64 կիլոմետր երկարությամբ պատ կկառուցվի: Դրա շինարարությունը կավարտվի 2021 թվականի վերջին, այնուհետև կկառուցվի 63 կմ երկարությամբ այլ պատ:
Պատ կառուցելու որոշումը կապված է աֆղանստանցի փախստականների հնարավոր ներհոսքով դեպի Թուրքիա, ինչը պայմանավորված է ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում թալիբների կտրուկ ակտիվացմամբ։
Պատը ռազմականացված բնույթ կունենա՝ 58 դիտորդական և 45 հաղորդակցական աշտարակներով, որոնք հագեցած կլինեն ջերմային տեսախցիկներով, ռադարներով, սենսորներով և կրակի կառավարման համակարգերով։