Կրեմլի պատասխանը չուշացավ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը, հայտարարել է, որ այժմ շփումներ են անցկացվում Երևանի և Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար:
«Ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է նա:
Նա նշել է, որ Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին, «ռուսաստանցի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար»: