Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են համատեղ թյուրքական բանակ ստեղծել
Յուրաքանչյուր կողմ պետք է պահի իր խոստումը «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ: Այս մասին Բաքվում հայտարարել Է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
Այնուհետև նա հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են համատեղ թյուրքական բանակ ստեղծել. «Մեր գաղափարն է մեկ ազգ, երկու պետություն։ Եվ այսպես միշտ կլինի։ Այդ կապակցությամբ բազմաթիվ բանակցություններ եւ պայմանավորվածություններ են տեղի ունեցել»: