Ցբխեք, սատկացրեք լրագրողներին

Հայաստանում անկախ լրատվամիջոցների ու ազատ մամուլի ինստիտուտի կայացման ճանապարհը եղել է բարդ ու հակասական, ուղեկցվել է մամուլի դեմ ամենատարբեր ոտնձգություններով։ Այդուհանդերձ, անկախ բոլոր թերություններից ու դժվարություններից, այսօր Հայաստանն ունի ազատ մամուլ, որի անկախությունը, սակայն, վտանգված է առավել, քան երբևէ։
«Հայաստանում մամուլն այսօր ազատ է, քան երբեւէ» արտահայտության հեղինակը, որ նախկինում ամենասկանդալային թերթի խմբագիրն էր, այսօր՝ պետության ղեկավարը, իշխանության երեք տարիների ընթացքում ամենօրյա արշավ է իրականացնում չորրորդ իշխանության դեմ: Հերթական խոչընդոտն է սպասվում մեզ՝ լրագրողներիս: Իշխանությունները պատրաստվում են սահմանափակել լրագրողների մուտքը խորհրդարան, թույլ չտալ, որ չորրորդ իշխանության ներկայացուցիչնես մտնենք ԱԺ-ի շենք, ազատ տեղաշարժվենք, մոտենանք պատգամավորներին եւ նրանց հարցեր ուղղենք: Իհարկե, հեշտ չէ ամեն անգամ լսել, որ իրենց դավաճաններ են, որ թուրքին են նվիրել Արցախը, կերել են հազարավոր տղաների գլուխներ, հազարներին վիրավոր են դարձրել, խեղել նրանց ճակատագրեր, հազարները անտուն թափառում են, բայց դրա մասին չլսելու միակ ճանապարհն այս երկրից ու մեր աչքից չքվելն է, այդ մասին իրենց հիշեցնելու են ողջ կյանքում, չլինի դա խորհրդարանում, կլինի մեկ ուրիշ վայրում:

Մամուլի նկատմամբ ճնշման առաջին դեպքը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հենց սկզբում՝ 2018թ. հունիսին, երբ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։ Վարչապետը այդպես էլ չբացեց չակերտները և չասաց, թե որ հեռուստատեսությանն է ուղղված այդ գրառումը։ Բայց շատերը դա որակեցին որպես անուղղակի մեղադրանք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը՝ Ռոբերտ Քոչարյանից հարցազրույց վերցնելու համար։
Լրատվամիջոցների գործունեությանը ուղղակիորեն միջամտելու հաջորդ դեպքը տեղի ունեցավ, երբ հրապարակվեցին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Ձայնագրության հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հրահանգեց գտնել ձայնագրության հրապարակման աղբյուրը։ Կրկին կասկածում էր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդկանց և օլիգարխներին, որոնք, ըստ իր տեղեկությունների, «ժողովրդից թալանած փողերով գնել են գաղտնալսման սարքեր, և ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ»։ Արդյունքում ուժայինները ներխուժեցին YerevanToday լրատվական կայքի գրասենյակ՝ հիմք ընդունելով այն, որ առաջինը հենց այդ կայքն է հրապարակել ձայնագրությունը։ Առգրավվել էին կայքի համակարգիչները և երկար ժամանակ հետ չվերադարձվեցին՝ խափանելով լրատվականի բնականոն աշխատանքը։ Մինչ օրս պաշտոնապես հաստատված որևէ տվյալ չկա այն մասին, որ հենց Yerevan Today կայքն է գաղտնալսման հրապարակման հեղինակը։
Այնուհետև ուժայինները ներխուժեցին նաև այլ լրատվամիջոցների, մի հրապարակման պատրվակով իշխանական խուժանը հարձակվեց նաեւ Հայելի ակումի գրասենյակի վրա, ձվահարեցին գրասենյակի դուռն ու պատը, գույքային վնաս հասցրեցին, բայց այդպես էլ հրոսակները մնացին անպատիժ: Իշխանությունների թիրախում բազում այլ լրատվամիջոցներ են հայտնվել՝ Փաշինյանի եւ իր մերձավորների վերաբերյալ ոչ այնքան հաճելի հրապարակումների պատճառով:
Բայց չսահմանափակվելով այդքանով` վարչապետը ուղիղ եթերով վարկաբեկման հերթական փորձով հանդես եկավ՝ ասելով, որ մամուլի 90%–ը պատկանում է իրենց ընդդիմադիր ուժերին, իսկ իրենց ընդդիմադիրների մեծ մասը նախկին իշխանության ներկայացուցիչներ են։ Իսկ այն, ինչ արեցին քովիդի եւ 44-օրյա պատերազմի ընթացքում, այլ բառով քան տեռոր եւ գրաքննություն մամուլի նկատմամբ չես անվանի: Բայց ինչպես տեսնում ենք՝ իշխանություննեի սիրտը այսքանով չի հովանում, նրանք փայլուն ուղեղներում ամեն օր մի նոր սահմանափակում է երկնում լրագրողների վերաբերյալ: Մենք առաջարկում ենք այլեւս չընկնել ձեւաանությունների ետեւից եւ իրականացնել իրենց բոլորի բաղձալի երազանքը՝ կոտրել բոլոր լրագրողների գլուխները, նրանց տալ պատերով, հատկապես, որ ժողովրդից չագուճային մանդատ են ստացել ու հանգիստ վեր ընգնեն տեղները՝ իրականացնելով կիսատ թողած գործը՝ Հայաստանի հանձնումը:

Հ.Գ-ՀՀԿ-ի իշխանության ժամանակ, երբ ցանկանում էին քաղաքապետարանի ու կառավարության նիստերը փակ անցկացնել լրագրողների համար Փաշինյանը մի այնպիսի վայնասուն էր բարձրարել, ասես երկիր էին քանդում, թերեւս այդ պատճառով էլ մարդը երկիրը քանդեց, որ հետո քչերին հուզի մամուլի ազատության նկատմամբ իր բռնաճնշումները:

Անի Սահակյան

դիտվել է 1972 անգամ
Լրահոս
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից» Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am