Ի՞նչ նպատակներ է հետապնդում վերջին օրերին կրկին ակտիվացած ադրբեջանաթուրքական համակարգված հակահայկական պաշտոնական «վայնասունը». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր էջում գրում է.

«Թուրքիան և Ադրբեջանն առնվազն լրջորեն մտահոգված են 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում՝ մասնավորապես Հայաստանում Արևմուտքի առայժմ քաղաքական և տնտեսական ուղղություններում ակտիվացմանը միտված քայլերից։


Դա է պատճառը, որ Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով ռազմական լարվածություն սադրելուն զուգահեռ՝ հետևողականորեն «պասերով» քարոզչական և պաշտոնական հռետորաբանության տարբեր մակարդակներում քննադատում, մեղադրում են Հայաստանին «ագրեսիվ, ապակառուցողական գործողությունների, իրավիճակը հավելյալ կերպով սրելու, նոր լարվածություն հրահրելու, տարածաշրջանի անվտանգությունն սպառնալու» և նմանատիպ այլ քայլերում՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ իրական վտանգի դեպքում «Հայաստանին խրախուսողները նրա կողքին չեն կանգնելու»։

Իրականում ստեղծված իրավիճակը և դրա հետ կապված ադրբեջանաթուրքական միասնական և բավականաչափ նպատակային մարտավարությունը Հայաստանի համար երկսայր սուրի է նման։

Ինչ խոսք, որևէ կասկած չկա, որ տարածաշրջանում Արևմուտքի ակտիվացումն օբյեկտիվ է՝ պայմանավորված նաև նոր իրավիճակում աշխարհաքաղաքական հակառակորդ Ռուսաստանի դիրքերի հնարավորինս թուլացմանը։ Նման պայմաններում զգալիորեն բարդանում է նաև թուրք-ադրբեջանական տանդեմի գործը՝ Ռուսաստանի հետ առանձին սակարկությունների արդյունքում նաև Հայաստանին հնարավոր պարտադրվելիք տարաբնույթ զիջումների հաշվին տարածաշրջանում քայլառքայլ սեփական դիրքերը բարելավելու հարցում։

Հետևաբար, նման պայմաններում որոշակիորեն ընդլայնվում են Հայաստանի արտաքին մանևրի սահմանները, որը թույլ է տալիս հնարավորինս դիմագրավել դաշնակցի առարկայական աջակցության բացակայության պայմաններում թշնամական օրակարգի պարտադրումից, արձանագրել տնտեսական, ռազմավարական նշանակության ձեռքբերումներ և այլն։ Բայց զուգահեռաբար այն նաև հղի է նույն դաշնակցի հետ հարաբերություններում արհեստական խնդիրներ ստեղծելու հավանականությամբ։ Հատկապես, երբ Բաքուն և Անկարան համակողմանի նպատակային քաղաքականություն են վարում Երևան-Մոսկվա հարաբերությունները փչացնելու, մտացածին խնդիրներն ուռճացնելու ուղղությամբ։ Այս ուղեգիծն զգալիորեն հաջողվել է, քանի որ դրան են նպաստում նաև Ռուսատանում որոշ թյուրքամետ շրջանակներ, ինչպես նաև մի շարք հայաստանյան սուբյեկտներ՝ մեծամասամբ առանց խորը վերլուծելու նման զարգացումների հետևանքները։


Հետևաբար, ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանի համար սկսվում է նոր հնարավորություններով և մարտահրավերներով հագեցած ժամանակաշրջան, երբ գրագետ, շրջահայաց, հեռատես, հաշվարկված քաղաքականության դեպքում կարող են լինել բավականաչափ կարևոր ձեռքբերումներ, իսկ հակառակի դեպքում՝ անգամ անդառնալի կորուստներ»։

դիտվել է 469 անգամ
Լրահոս
Առուշի կերպարը կարող է լինել մեր ժամանակների Գարեգին Նժդեհ․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնում մարդատար «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել, կա 5 զոհ, 12 վիրավոր Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն Թեժ օրեր են սպասվում. իշխանությունը պատրաստվում է Կանի՞ նման նվեր Գազպրոմն Հայաստանին և ի՞նչ կպահանջի դրա դիմաց Տղաները չկան, Արցախը հանձնել ենք․ լուծումը բավարարում է բոլորին Բալասանյանի եւ իշխանությունների միջեւ գործարք կկայանա՞, թե ՔՊ-ն կդառնա ընդդիմություն Սյունիքի դասը Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Լավ չեք ապրելու, Սերգո ջան, բայց կարևորը՝ ապագան եկել է Արցախից տեղահանվածները չորս օր հոսանքազրկված են, պետությունը նաեւ զրկել է 30 հազար դրամներից Իշխանությունը՝ խորհրդարանական նոր ընտրությունների նախաշեմին Բարոյազրկվածները` Փաշինյանի հերթական պրոյեկտ Նիկոլ Փաշինյանը Առուշանյանի հետ հաշտվելու եզրե՞ր է փնտրում Նման հաղթանակի անգամ Բալասանյանը չէր սպասում. նա որոշել է իրեն մի լավ թանկացնել Քոչարյան Անդրանիկը փորձում է Արթիկում իշխանության բերել «նախկիններին». պրոցեսներ՝ Փաշինյանի թիկունքում Իշխանության գորշ կարդինալը. ինչո՞վ է զբաղված Տարոն Չախոյանը կառավարությունում ՔՊ-ում փող ու ռեսուրսներ չեն խնայելու. ռազմավարությունը կկոշտացնեն Մեդալի երկու կողմը Գերիների վերադարձը անակնկալ էր հարազատների համար Արմեն Խաչատրյանի ֆիասկոն Անմարդաբնակ տարածքներով քայլողը. Ալիևի սենսացիոն խոստովանությունը ԱՄՆ-ը «ջրում է» Անկարայի ու Մոսկվայի գովազդած «3+3»-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ներյովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ ԹԵՄԱ՝ պատվաստումների պարտադրանք․ մարդու իրավունքների ոտնահարում․ թեստավորման գների անհիմն թանկացումներ։ Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է առողջապահության ոլորտի փորձագետ Նունե Ներսիսյանը: աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք: Թեստավորման պահանջը՝ 10 օրը մեկ դրաձնելու առաջարկ, կեղծ սերտիֆիկատների դեպքերի բացահայտում: Կորոնավիրուսային խայտառակ պատկեր Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 19-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, սահմանային իրավիճակ Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԹԵՄԱ՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքները․ ներքաղաքական օրակարգ։ Հոկտ.18-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը: Թեմա՝ Փաստաբանների և բժիշկների մասնակցությամբ ստեղծվել է «Ազատ կամք» նախաձեռնությունը, որը պնդում չի կատարում պատվաստվել կամ չպատվաստվել, այլ ընդգծում է, որ պատվաստվելը պետք է լինի յուրաքանչյուր մարդու գիտակցված որոշումը: Քննարկում այս թեմայի շուրջ, ինչ է արվել մինչ հիմա
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub