Ուր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. բացահայտում

ՀՀ գլխավոր դատախազությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իր սահմանադրական լիազորության շրջանակում ստուգել է ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցների կատարման օրինականության վիճակը:


Պարզվել է, որ դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում կայացված դատական ակտերով «Ավան» ՀԱԿ ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ է գտնվել 93 անձ, որոնցից 27-ը տևական ժամանակ չի հաճախել ՀՀ ԱՆ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ:

Այդ 27 անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանցից 6-ը տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելու, անհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվել է ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել է ՀՀ-ից, 2-ը ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում, իսկ 10-ի մասով ոստիկանության աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրեր, սակայն այդ անձինք, դրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել:

Հատկանշանական է, որ նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել նույնիսկ առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 105-րդ, 112-րդ, 131-րդ հոդվածներով նախատեսված արարքներ:


Պարզվել է, որ արտահիվանդանոցային հարկադիր բուժման չներկայացող անձանց վերաբերյալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ կողմից, գործող իրավակարգավորումների համաձայն, պարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, սակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգման ընթացքում արձանագրվել են նաև դեպքեր, երբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց հիշյալ անձինք հատել են ՀՀ պետական սահմանը և այլևս չեն վերադարձել: Իսկ բուժումն իրականացնող իրավասու մարմինը նրանց առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի ունեցել, ոստիկանության կողմից նրանց հայտնաբերել հնարավոր չի եղել: Արդյունքում՝ դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել:

Այս իրավիճակը առավելապես պայմանավորված է ՀՀ-ում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի անկատարությամբ: Մասնավորապես, «Ոստիկանության մասին» գործող օրենքով իրավական կարգավորումները և դրանում ոստիկանության լիազորությունները վերաբերում են միայն քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված դեպքերին: Մինչդեռ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված՝ դատարանի դատական ակտով հարկադիր բուժում նշանակված և այդ բուժումից խուսափող անձանց վերաբերյալ իրավական կարգավորում առկա չէ:

Բացի այդ, ոստիկանության կողմից հարկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու իրավասության բացակայությունը ներկայումս այս բնագավառում էականորեն սահմանափակում է ոստիկանության լիազորությունը:

Գործող օրենսդրությամբ նաև հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս դատարանը հնարավորություն չունի անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն, ինչը նույնպես հանգեցրել է վերոնշյալ փաստացի բացասական իրավիճակին:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ հարկադիր բուժումից խուսափող անձինք նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել անձի կյանքի և առողջության դեմ ուղղված, բռնությամբ զուգորդված, հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող, այդ թվում՝ առանձնապես ծանր, հանրորեն վտանգավոր արարքներ, իսկ տևական ժամանակ արտահիվանդանոցային հարկադիր բուժում չստանալու պայմաններում, առողջական վիճակի սրացմամբ պայմանավորված, առկա է հիշյալ անձանց կողմից նոր հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու վտանգ, ինչպես նաև դատարանների կողմից նշանակված արտահիվանդանոցային հարկադիր բուժումները ապահովելու, դատական ակտերի կատարման ընթացքում առաջացած խնդիրներին համապարփակ լուծում տալու խնդիրը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է «ՀՀ ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխությունների փաթեթի նախագիծ, որն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Նախագծերի այս փաթեթով առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց:

Բացի այդ, առաջարկվում է դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն:

Միաժամանակ, նախատեսվում է, որ անձը կարող է դիմել դատարան մշտական բնակության վայրը փոխելու, ՀՀ տարածքը լքելու թույլտվություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:

դիտվել է 1170 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am