Միջազգային գիտաժողովը չեղարկվել է հայ մասնագետներին ևս հրավիրելու պահանջի պատճառով. ԳԱԱ

Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպիչները, թերևս մտավախություն ունենալով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարությունները, նախընտրել են ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրավիրվել էին մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրավիրվել գիտնականներ Հայաստանից, ինչպես նաև հայագետներ այլ երկրներից:

ՀՀ ԳԱԱ տեղեկացմամբ՝ դոկտոր Իգոր Դորֆման-Լազարևի (Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան) նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրները ներկայացնող մի շարք ճանաչված գիտնականներ դիմել են գիտաժողովի կազմակերպիչներին նամակով՝ առաջարկելով հրավիրել նաև հայագետների: «Նամակի հեղինակները, հիշեցնելով, «որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա», ընդգծել են, որ «գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ»:


Կազմակերպիչները, թերևս մտավախություն ունենալով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարությունները, նախընտրեցին ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նամակը ստորագրողների թվում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

Ստորև ներկայացվում է նամակի տեքստի՝ ՀՀ ԳԱԱ-ի տրամադրած հայերեն թարգմանությունը ամբողջությամբ:

«Պրոֆեսոր Ռուբինա Ռայային,

Գործադիր տնօրեն

Քաղաքային ցանցի էվոլյուցիայի կենտրոն

Մշակույթի և հասարակության դպրոց

Օրհուսի համալսարան


Պատճենը՝ պրոֆեսոր Սյորեն Միքայել Սինդբեքին

2 հուլիսի 2021 թ.

Հարգելի պրոֆեսոր Ռայա,

Մեծ հետաքրքրությամբ տեղեկացանք «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» առաջիկա գիտաժողովի մասին, որը կազմակերպվել է Ձեր համալսարանի Մշակույթի և հասարակության դպրոցի հովանու ներքո: Այնուամենայնիվ, մեզ համար անչափ անակնկալ էր հայտնաբերել, որ նախատեսնված չէ այդ գիտաժողովում Հայաստանից գիտնականների կամ էլ առհասարակ հայոց պատմության որևիցե մասնագետի զեկուցումներով հանդես գալը, սակայն նրանց գործընկերները Ադրբեջանից, Դաղստանից և Վրաստանից պետք է ներկայացնեն իրենց հետազոտությունները: Մինչդեռ, հայկական գրավոր աղբյուրները, պեղումների վայրերը և հնագիտական գտածոներն առաջնային նշանակություն ունեն Հարավային Կովկասի քաղաքաշինության պատմության ուսումնասիրման համար:

Երբ մենք կապ հաստատեցինք գիտաժողովի երկու կազմակերպիչների հետ, որպեսզի հասկանանք նման անտեսման դրդապատճառները, մեզ ասացին, որ հայ գիտնականները անտեսվել են, քանի որ գիտաժողովը բացառապես նպատակ ունի կենտրոնանալ Կուր և Ռիոնի գետերի հովիտների վրա, որոնք չեն գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում: Մենք կարծում ենք, որ այս բացատրությունը բավարար չէ երկու պատճառով: Առաջինը, որովհետև այս երկու գետերը չեն անցնում նաև Դաղստանի տարածքով, որը, այնուամենայնիվ, պատշաճ կերպով ներկայացված է գիտաժողովում (և լավ է, որ ներկայացված է): Երկրորդը, քանի որ ուշ անտիկ շրջանի և միջնադարի հայ աշխարհագետները, պատմագիրները, մատենագիրներն ու իրավագետներն անփոխարինելի աղբյուր են Կովկասյան Ալբանիայի և Կուր գետի (Մտկվարի/Կուր) հովտում, այսինքն, Կովկասյան Ալբանիայի և Հին Հայաստանի միջև հենց «եզրին» գտնվող Պարտավ/Բարդա, Գանձակ/Գյանջա և Շամխոր/Շամքուր քաղաքների սոցիալական կյանքը ուսումնասիրելու համար: Նախորդ տարիներին Հայաստանում և այլուր լույս են տեսել նման աղբյուրների բազմաթիվ նոր հրատարակություններ, այդ աղբյուրներն ուսումնասիրող մենագրություններ և հնագիտական գտածոները վերլուծող ուսումնասիրություններ: Մենք ի նկատի ունենք, մասնավորապես, Ալեքսան Հակոբյանի, Ազատ Բոզոյանի և Համլետ Պետրոսյանի կողմից Հայաստանում, Ալեսանդրո Օրենգոյի և Մարկո Բայսի կողմից Իտալիայում, Ժան-Պիեռ Մահեի և Կոնստանտին Ցուկերմանի կողմից Ֆրանսիայում, Թիմ Գրինվուդի կողմից Մեծ Բրիտանիայում, Հեյկո Կոնրադի կողմից Գերմանիայում, և շատ ուրիշների կողմից իրականացրած հետազոտական աշխատանքները: Այս նամակը ստորագրողներից որոշները նույնպես իրենց ներդրումն են ունեցել այս ոլորտում: Գիտաժողովի մասնակիցների ներկայիս ցուցակն առավել զարմանալի է, քանի որ դրա կազմակերպիչներից մեկը ներկայացնում է Օքսֆորդի Արևելյան ինստիտուտը, հաստատություն, որն ունի հայագիտության ոլորտում հսկայական ավանդույթ:

Թերևս ավելորդ է նշել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: Այդ պատերազմի հետևանքներն աղետալի էին Հայաստանի և նրա բնակչության համար: Գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ: Մենք կցում ենք 2007թ. Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից հրատարակված մենագրությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջան»: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք լսել ենք բազմաթիվ ադրբեջանցի պաշտոնյաների և գիտնականների պնդումներն առ այն, որ հայ հետազոտողների կատարած հետազոտությունները չունեն որևիցե արժեք, և որ միայն ադրբեջանցի գիտնականներն են ի վիճակի «հաստատել հնագույն հուշարձանների իսկությունը»: Նման հայտարարությունները չեն կարող մեզ չհիշեցնել Եվրոպայի պատմության ամենամութ էջերը:

6STOPPED
Հուսով ենք, հարգելի պրոֆեսոր Ռայա, որ Ձեր համալսարանում կազմակերպված գիտաժողովը կարող է դառնալ գիտական մտքերի իրական փոխանակման առիթ և կնպաստի մշակույթների միջև փոխըմբռնմանը:

Անկեղծորեն Ձեր՝

Պրոֆեսոր, դոկտոր Մայքլ Է. Սթոուն, Ավստրալիայի Հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ, համեմատական կրոնագիտության ու հայագիտության էմերիտուս պրոֆեսոր, Երուսաղեմի Եբրայական համալսարան, Իսրայելի Գիտությունների և հումանիտար գիտությունների ակադեմիա

Պրոֆեսոր Սեբաստիան Պ. Բրոկ, Օքսֆորդի համալսարանի Արևելյան ինստիտուտի Ասորիքի հետազոտման էմերիտուս դոցենտ

Պրոֆեսոր, դոկտոր Ալեն Լը Բուլե, Կրոնագիտական հետազոտությունների էմերիտուս պրոֆեսոր, Խորացված հետազոտությունների բարձրագույն գործնական դպրոց, Փարիզ

Պրոֆեսոր, դոկտոր Միշել Բաչի, Միջնադարյան արվեստի ամբիոնի վարիչ, Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա

Պրոֆեսոր, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյան, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա

Դոկտոր Ալեքսանդր Վ. Հակոբյան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտ, Մոսկվա

Էմերիտուս պրոֆեսոր Գևորգ Բ. Բարդակչյան, էմերիտուս պրոֆեսոր, Միչիգանի համալսարան

Դոկտոր Գայանե Կասնատի, Եվրոպա Նոստրա խորհուրդ, Միլան

Դոկտոր Ռոզ Վարդենի Չեթանյան, Հումանիտար գիտությունների Միջերկրածովյան տուն (TDMAM, UMR 7297), Էքս-Մարսել)

Պրոֆեսոր Անահիդ Դոնապեդյան-Դեմոպուլոս, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO), Փարիզ

Պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյան, Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան

Դոկտոր Հաբիլիտուս Իգոր Դորֆման-Լազարև, Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան

Պրոֆեսոր Ժասմին Դում-Տրագուտ, Քրիստոնեական Արևելքի հետազոտությունների կենտրոն, Զալցբուրգ

Դոկտոր Ֆիլիպ Ֆորնես, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի համալսարան, Մայնի Ֆրանկֆուրտ

Դոկտոր Էրվե Ջորջելեն, Աթենքի համալսարան

Պրոֆեսոր Թալին Գրիգոր, Կալիֆոռնիայի համալսարան, Դեյվիս

Պրոֆեսոր Կորնելիա Հորն, Մարտին Լյութերի համալսարան, Հալլե-Վիտտենբերգ

Դոկտոր Արմեն Ղազարյան, Ճարտարապետության տեսության և պատմության ինստիտուտ (НИИТИАГ), Մոսկվա

Պրոֆեսոր Լորի Խաչադուրյան, Կորնելի համալսարան, ԱՄՆ

Պրոֆեսոր Պիեռլուիջի Լանֆրանչի, Փոլ-Ալբերտ Ֆևրիերի կենտրոն, Մարսել

Պրոֆեսոր Սերխիո Լա Պորտա, Կալիֆոռնիայի պետական համալսարան, Ֆրեզնո

Դոկտոր Սառա Լապորտ, Լիլլ III համալսարան

Դոկտոր Աննա Լեյլոյան, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO), Փարիզ

Պրոֆեսոր Յեն Լինդսի, Պըրդյուի համալսարան, ԱՄՆ

Դոկտոր Բազիլ Լուրիյե, «Սկրինիում» հայրաբանության և քննական սրբախոսության հանդեսի (Բրիլլ հրատարակչություն) գլխավոր խմբագիր

Դոկտոր Մարկ Մամիգոնյան, Հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրության ազգային ասոցիացիայի տնօրեն, Բելմոնտ, Մասաչուսեթս, ԱՄՆ

Պրոֆեսոր Քրիստինա Մարանսի, Թաֆթսի համալսարան, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ

Դոկտոր Ալեքսեյ Մուրավյով, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, Մոսկվա

Պրոֆեսոր, դոկտոր Իշտվան Պերցել, Կենտրոնական Եվրոպական համալսարան, Վիեննա, Ավստրիա

Դոկտոր Զառա Պողոսյան, Ֆլորենցիայի համալսարան

Պրոֆեսոր Ադամ Թ. Սմիթ, Կորնելի համալսարան, ԱՄՆ

Դոկտոր Բերտ Վո, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ»:

դիտվել է 337 անգամ
Լրահոս
Ինչու է Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ շփման միջնորդ ընտել Ղարիբաշվիշուն․ ինչ զիջում է պահանջում Էրդողանը Էրդողանը «գաղտնազերծեց» Փաշինյանի պլանը. «Թավիշը» խնդրում է Սամվել Կարապետյան. Ես համաձայն չեմ, որ Հայաստանում համակարգեր են փոխվել, փոխվել են միայն մարդիկ «Գունագեղ» միջոցառումներ կազմակերպել հանձնարարվել է նաև... Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Մի նոր, նմանը չունեցող, արհավիրք է գծագրվում հայ ազգի գլխին Հիմա քաղաքական հողի վրա պառակտվելու ժամանակը չէ. Արմեն Գրիգորյան (video) Դվինի Արտակի գերշքեղ ծնունդը, ներկա են եղել Բեգլարյանը, Ծառուկյանը եւ այլք «Այնուամենայնիվ լավ չեն Նիկոլի գործերը. նոր է հասկացել, որ հայտնվել է ծանր իրավիճակում». Արտակ Զաքարյան Երեկվա դրությամբ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում հայկական մեքենաների շարասյուները ռուսներն են ուղեկցել. Փարսյան Որոտանի հատվածում անհետացած, ապա վերադարձված Քասախի երկու բնակիչներն արդեն տանն են Ավտովթար Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղում բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը Քանի դեռ կան սերգեյները, «գունագեղ» տոնակատարություններ միշտ էլ կլինեն. Մութաֆյան Կարապետյանն էլ է գիտակցում իր առաջարկի անհեթեթության աստիճանը... «Թող ոչ մեկը ինձնից չնեղանա, բայց Սերժ Սարգսյանն ուներ շատ ավելի հետեւողական ու խիստ դիրք… Այսպիսի խորհրդարանը ոչ մի հարց չի կարող լուծել». Անդրանիկ Միհրանյան. տեսանյութ Էսօր Նիկոլի հետ ռազմաճակատ գնացողն իր մահապատիժն է կնքելու, ժողովո՛ւրդ, հասկացե՛ք ինչ է կատարվում Երբեք չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Քոչարյանի և Սարգսյանի հետ. Սամվել Կարապետյան Ուրեմն հենց Ադրբեջանը սկսում է ավելի լկտիանալ ու վիճակը ավելի է անելանելի դառնում, բոլորը, տակները արած, սկսում են օգնություն ակնկալել. Թորոս Ալեքսանյան Երևան-Մեղրի միջպետական նշանակության ճանապարհի Գորիս-Կապան հատվածում երեք օրում տեղի ունեցած երեք իրադարձություն Որքա՞ն է աճել Վրաստանի տնտեսությունը սահմանափակումների վերացումից հետո Սեպտեմբերի 21-ի բեմը հայտարարում եմ ամոթի ու գունագեղ անինքնասիրության բեմ. Միքայել Ոսկանյան Մենք էդ գիշեր չքնեցինք. ինչ են պատմում մեկ օր գերության մեջ մնացած երիտասարդների հարազատները «Հոկտեմբերին դասասենյակներ վերադառնալու հավանականություն կա»․ Գամղրելիձե Ռուսաստանի հայությունն ու հայկական բիզնեսը շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի կողքին. Փաշինյան Պետք է հավաքվի 20-30 մեքենա, որ ռուսների ուղեկցությամբ անցնեն Գորիս․ Շուռնուխի գյուղապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ անկախության 30-ամյակը․ ձեռքբերուումներն ու կորուստները։ Սեպտեմբերի 20-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ազատագրում շարժման առաջնորդ Միկա Բադալյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 20-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ քաղաքացիների բողոքի ակցիան գունագեղ տոնակատարության դեմ. ըստ մամուլի՝ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել և հայ-ադրբեջանական համաձայնագրի մասին տեղեկությունները. Արցախի և ՀՀ սահմանների անվտանգությունը: Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է կինոռեժիսոր Արմեն Գրիգորյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Թեմա՝ տարածաշրջանային հարցեր, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին, Գորիս-Որոտան ճանապարհից երկու հայ երիտասարդների անհետացում Սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանըը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:00-ից Հայելի ակումբում տեղի կունենա NON STOP ռեժիմով ասուլիս՝ սեպտեմբերի 18-ին Ազնավուրի հրապարակում կայանալիք բողոքի ակցիային ընդառաջ: Հյուրերն են Տաթև Արցախ, Մինաս Մարտիրոսյան, Լիլիթ Մարգարյան, ժամը 11:00-ին՝ Արագած Ախոյան, 13:00-ին՝ ասորական համայնքի ներկայացուցիչներ, 13:30-ին՝ Արմեն Գրիգորյան, ժամը՝ 12-ին՝ Արթուր Համբարձումյանը՝ Գյումրիից Սեպտեմբերի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է ռեժիսոր Արթուր Սահակյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub