Նախագահի «կատարակտը», կամ ինչպես է փողը կուրացրել Հայաստանի նախագահին. Էդգար Ղազարյան

Նախագահի կայքում այլեւս չկա ոչ մի տեղեկատվություն Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն կատարած այցի, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների մասին, ինչը կարող է երկու պատճառ ունենալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.


«2021 թվականի հուլիսի 20-ին Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից հաղորդագրություն տարածվեց, որ Տոկիո ուղեւորվելու ճանապարհին նախատեսվում է նախագահ Սարգսյանի այցը Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ նա պետք է հանդիպի Կատարի Պետության ղեկավարության հետ՝ քննարկելու հայ-կատարական փոխգործակցության ընդլայնմանը, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հատկանշական է, որ նախագահի կայքում այլեւս չկա ոչ մի տեղեկատվություն Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն կատարած այցի, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների մասին։ Դա կարող է երկու պատճառ ունենալ․ մեկ, որ այդ այցը չի կայացել, այսինքն` Կատարի կողմը չի ցանկացել ընդունել Արմեն Սարգսյանին՝ ճանապարհի կեսից իրենց հանդիպելու ծրագրով, երկրորդ, որ այցը եւ դրա մանրամասները գաղտնի են պահվում եւ թաքցնում են հանրությունից՝ պայմանավորված դրանց ոչ թե պետական, այլ մասնավոր բնույթով։

Հանրապետության նախագահի պաշտոնը 2018 թվականի ապրիլի 9-ից ստանձնելուց հետո Արմեն Սարգսյանն արդեն հասցրել էր երկու անգամ լինել Կատարի Պետությունում։ Առաջին այցը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 17-ին, տիկնոջ ուղեկցությամբ եւ ձեւակերպվել է պաշտոնական այցի ձեւաչափով։ Այցի ընթացքում Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ, ինչպես նաեւ դրա կառույցներից մեկը հանդիսացող Կատարի ազգային գրադարան, հանդիպել Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի, Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի, Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի եւ տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի, Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարների եւ ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների, Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ, մասնակցել հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։

Կարելի էր ենթադրել, թե ինչ արդյունքներ կարող էին լինել պետության համար բարձր մակարդակի նման հանդիպումներից հետո։ Բայց, բոլորին պարզ է, որ այդ այցից պետությունը ոչինչ չի շահել, իսկ թե ինչ շահ է ունեցել ինքը՝ Արմեն Սարգսյանը, դեռ պետք է պարզվի հետագայում։

Զարմանալիորեն, իր մի քանի օրվա հագեցած օրակարգով այցից հետո, Արմեն Սարգսյանը որոշել է կրկին Կատարի Պետություն այցելել իր նախորդ այցից ընդամենը մոտ մեկ ամիս անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 14-ին, այս անգամ առանց տիկնոջ՝ աշխատանքային այցի ձեւաչափում։ Երկկողմ հարաբերություններում սա թերեւս ռեկորդային ինտենսիվություն է պաշտոնյայի մեկ երկիր այցելության իմաստով։ Ինչեւէ, դեկտեմբերի այցի ընթացքում Արմեն Սարգսյանը կրկին հանդիպումներ է ունեցել գրեթե նույն մարդկանց հետ, ում հետ հանդիպել էր մոտ մեկ ամիս առաջ նաեւ մասնակցել «Դոհա ֆորում»-ի բացմանը։

Եթե հաստատվի Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն նաեւ 2021 թվականի հուլիսի այցը, որին մասին ոչինչ չի խոսվում, ապա ստացվում է, որ երկու տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը այդ երկիր այցելել է երեք անգամ։

Հատկանշական է, որ Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն կատարած «պաշտոնական» եւ «աշխատանքային» ձեւակերպում ստացած այցերն արտացոլված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքի համապատասխան բաժնում, ինչը պաշտոնական վկայություն է այն բանի, որ այդ այցերը կրել են ոչ թե պետական, այլ մասնավոր բնույթ (Հանրապետության նախագահի մակարդակով վերջին այցն արձանագրվել է 2017 թվականի մայիսին, երբ Կատարի Պետություն է այցելել Սերժ Սարգսյանը, որին 2017 թվականի հունիսի հաջորդել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը)։

Արմեն Սարգսյանի պարագայում ամեն ինչ շատ «յուրահատուկ» է։ Նախ, մինչ օրս Կատարի Պետությունից ոչ մի մակարդակով պատասխան այց չի եղել Հայաստանի Հանրապետություն՝ խախտելով դիվանագիտական փոխադարձություն սկզբունքը եւ ցույց տալով Կատարի Պետության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Արմեն Սարգսյանի այցից հետո չի հաջորդել ոչ մի մակարդակի այցելություն՝ ո՛չ արտաքին գործերի նախարարության, ո՛չ այլ գերատեսչությունների, ո՛չ խորհրդարանականների մակարդակով, ինչը հավելյալ վկայություն է այն բանի, որ Արմեն Սարգսյանը Կատար է այցելել ոչ թե պետական, այլ մասնավոր գործերով։ Այո․ Կատարում կա փող, Կատարում կա շատ փող, Կատարի իշխանությունները խնդիր ունեն ոչ նավթային արդյունաբերության եւ բիզնեսի զարգացման, իսկ Կատարի ներդրումային հիմնադրամի միջոցով՝ իրենց հարստությունը դիվերսիֆիկացնելու եւ տարբեր երկրներում բաշխելու իմաստով։ Բնականաբար, դա չի կարող անտարբեր թողնել իր կենսագրության մեջ պաշտոնապես նշող Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America եւ այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու եւ խնամքով Ամուլսարը շահագործող Lidian International ընկերության հետ իր կապերը թաքցնող Արմեն Սարգսյանին։

Այս ամենը դուրս է գտնվում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտից, քանզի Արմեն Սարգսյանը, հանցակցելով Նիկոլ Փաշինյանի ազգակործան եւ հակապետական նախաձեռնություններին, հլու հնազանդ կերպով կատարում է նրա բոլոր պահանջները՝ մոռացության մատնելով ոչ միայն Հայաստանի քաղաքացի լինելու հայտնի տեղեկանքի պատմությունը, այլեւ բազմաթիվ բիզնես շահերն ու նախաձեռնությունները, որոնց մի մասին շահառուն կարող է լինել նաեւ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ կողմից հիմնադրված եւ ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամը, որի դոնորների մի զգալի մասը հանդես են գալիս «անանուն» գաղտնագրով, իսկ Աննա Հակոբյանի հետ Արմեն Սարգսյանը «Երեւան, իմ սեր» եւ «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին հարցերը քննարկել է դեռեւս 2018 թվականի նոյեմբերի 8-ին (Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ (president.am))։

Պետական դիրքն ու հնարավորություններն անձնական կարիքներին ծառայացնելու գործելաոճը նոր չէ բոլոր ժամանակների ժպտացող խորամանկի համար։ Դեռ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանն էր իր ելույթներում արձանագրում էր, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված եւ իր ընտանիքում Հայաստանի միակ քաղաքացին է, որը Հայաստանի քաղաքացիություն ստացել է միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունից դեսպանի, իսկ հետո՝ նախագահի պաշտոն պետք է ստանա։

Ի դեպ, չորս տարի Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում պաշտոնավորման ժամանակաշրջանում, ես այդպես էլ չեմ տեսնել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից անցկացվող Եվրոպայում ՀՀ դեսպանների տարածաշրջանային խորհրդակցություններին, ինչպես նաեւ Հայաստանում ոչ շատ հաճախ կազմակերպվող դեսպանների խորհրդաժողովներին։ Հայաստանի դիվանագիտական կորպուսում տեղեկություններ էին շրջանառվում, որ նա, առհասարակ, Լոնդոնում ՀՀ դեսպանատան շենք գրեթե չի մտնում։ Նա աշխատել է Լոնդոնւմ գտնվող իր մասնավոր գրասենյակից՝ կենտրոնանալով իր անձնական գործերի վրա, իսկ դեսպանության գործերը հանձնարարել դեսպանության ավագ դիվանագետներից մեկին՝ հրաժարվելով անձամբ կատարել ՀՀ ԱԳՆ-ից ստացվող հանձնարարականները։ Թերեւս նաեւ դրանով է պայմանավորված հայ-բրիտանական հարաբերությունների անմխիթար վիճակը՝ կաղապարված Արքայական ընտանիքի հետ «բարեկամության» թվացյալ շղարշով։

Հ․Գ․ Իր պաշտոնավարման շրջանում Արմեն Սարգսյանը տարբեր ձեւաչափերով նաեւ 4 այցելություն է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններ, որոնք ամբողջացնում են արաբական փողից կուրանալու միայն նրան բնորոշ «հիվանդությունը»,– գրել է Էդգար Ղազարյանը։

 

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am