Տոկիո-2020․ ԱՄՆ-ի բասկետբոլիստները պարտվեցին մեկնարկային խաղում
Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը պարտությունով մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Խմբային փուլի առաջին տուրում ամերիկացիները մրցեցին Ֆրանսիայի հավաքականի հետ, որն առավելության հասավ 83։76 հաշվով։
A խմբում մեկ հաղթանակ ունի նաեւ Չեխիայի հավաքականը, որը 84։78 հաշվով ուժեղ էր Իրանի թիմից։