Մառախուղ է եղել, բոյ է գնացել, վիրավորում է ստացել. Արմանը 1 տարվա ժամկետային զինծառայող է

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետեւանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը գիտակցության է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:

«Փառք Աստծո, արդեն գիտակցության է եկել, խոսում է, բժիշկների ասելով կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա` նշելով, որ Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը:

Հարցին, թե ինչ հանգամանքներում է Արմանը վիրավորում ստացել, Գուրգեն Աթասյանն ասաց, որ այդքան էլ մանրամասներին տեղյակ չէ, սակայն գիտի, որ հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ մարտ է տեղի ունեցել եւ այդ ընթացքում էլ մեր կողմից 3 զինծառայող է վիրավորում ստացել:

«Մառախուղ է եղել, բոյ է գնացել, այդպես վիրավորում է ստացել: 7-8 մետրի վրա դիրք են սարքել, էդ դիրք չի էլի, 3 պատերազմներով էլ անցել եմ, էդ դիրք չի, էդ էնքան որ երեխեքին տարել են, կոխել են մի հատ անկապ տեղ, էդ դիրք չի, էդ խրամատ չի, էդ նորմալ տեղ չի»,- ասաց նա:

Գուրգեն Աթասյանն ասաց, որ իր որդին 1 տարի 1 օրվա ժամկետային զինծառայող է եղել, երբ վիրավորում է ստացել. «Իրեն Արմավիրի ուսումնականից են տեղափոխել, ինքը սովորել է БМП (զրահապատ տեխնիկա խմբ.), իրեն տարել են, պոստ է կանգնել, երբ իմ երեխեն պետք է БМП վարեր, այսինքն տանկիստին տանում են խրամատ պահի էլի»:

Գուրգեն Աթասյանի համոզմամբ, մեր զինծառայողների անվտագությունը այդ դիրքերում ապահովված չէ, քանի որ գոնե 30-40 մետր պետք է լինի միջդիրքային տարածությունը:

Գուրգեն Աթասյանը նշեց, որ ինքը արցախյան 3 պատերազմների մասնակից է, այս վերջին պատերազմում էլ վիրավորում է ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ սահմանային փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում

դիտվել է 763 անգամ
Լրահոս
Ինչ է, կարծում եք, որ Անվտանգության Խորհրդի անդաները, ԱԱԾ կամ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները կգան կերդվե՞ն՝ ասել միայն ճշմարտությունը Սյունիքի մարզպետի՝ հետախուզման մեջ գտնվող որդին ինքնակամ ներկայացել է. մա տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ Թուրքիան ոչ միայն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, այլ ընդլայնել է դրա շրջանակը ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին օրինագիծը Պետությունն արշավ է սկսել լրատվամիջոցների դեմ. ԱՆԻՖ-ը դատի է տվել Բա որ գրում են, թե սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը լավ է, որ սութի հայրենասիրական երգերով չէր ու մեսիջ էր աշխարհին, որ մենք աբորիգեն չենք Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը ոչ միայն շարունակվում է, այլև նոր երանգավորում է ստանում Էրդողանը ՄԱԿ -ում հայտարարեց վրացական, հունական և սիրիական տարածքների նկատմամբ Թուրքիայի իրավունքի մասին. video Երկու տարի անց ամբաստանյալը գրավով ազատության մեջ է Սև լճի տարածքում` ադրբեջանական բլոկ-պոստում ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել Թուրքիան անազատ ինտերնետ ունեցող երկրներից է․ Freedom House Երիտասարդները երկաթյա առարկայով հարվածներ են հասցրել 57-ամյա տղամարդուն և նրա 32-ամյա որդուն… «Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել …». Սոֆյա Հովսեփյան «Թուրքական Բայրաքթարների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել». Նաիրա Զոհրաբյան Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է Փաշինյանը գլխատում է վտանգավոր պլաններից առաջ Հայաստան դաշինքի կտրուկ քայլը եւ իշխանական հիստերիան Նման հարևանի հետ ո՞ր խելապակասը հարևանություն կանի…Վա՚յ Նիքոլ, Նիքոլ… Մեծ հարված Բաքվին. Ալիևի «ոտքը» կապեցին բանակցային սեղանից Հավանաբար, Գնել Սանոսյանը մտածում է՝ «վարչապետն ով է, որ ես նրա որոշումները կատարեմ». Էդգար Ղազարյան Որոշում կկայացվի՝ թողնե՞լ Փաշինյանին Էրդողանի ազդեցության գոտում Իշխանությունը նպատակ է դրել առաջիկա 3 ամիսներին մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում. Որն է պատճառը Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հանրապետական կուսակցությունից Գագիկ Մինասյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 22-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների և հասարակական գործիչների ակցիան Եռաբլուրում, քաշքշուկ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, որի թիրախում էր նաև Զարուհի Փոստանջյանը: Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, քաշքշուկ ոստիկանների և ակցիայի մասնակկիցների միջև : Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub