Վերաքննիչ դատարանում մակագրումները ձեռքով են անում

Փաստաբանական համայնքը վերջին 3 տարիներին մշտապես ընգծել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը հնարավոր այն օղակներից է միշտ հանդես եկել, որով մարդկանց ապօրինի կալանավորելու կամ այլ ռեպրեսիվ միջոցների դեմն առնելու հնարավորություն էր իրենից ենթադրում, դրա պատճառը մի քանիսն էր։

Քանի որ Վերաքննիչ քրեական դատարանում կային իսկապես խիզախ, պրոֆեսիոնալ, անկախ դատավորներ և երկրորդը՝ մակագրման համակարգը չէր լինում ձեռքով, այսինքն դատարանի նախագահը պարզապես իր ցանկությամբ չէր որոշում թե, որ դատավորը պետք է քննի, առնվազն այն կոչվում էր համակարգչային պատահականության սկզբունքով մակագրում, և կալանավորման գործերն այդպես էին մակագրվում Վերաքննիչ քրեկան դատարանում։ Մինչդեռ առաջին ատյանում մշտապես դատարանի նախագահն անձամբ ձեռքով մակագրումներ է կատարում կալանավորման գործերով։ Հետաքրքիր է նաև, որ հենց վերջին շրջանում, օրինակ Սյունիքի համայնքապետերի գործերով, պրոֆեսոր Չարչյանի և այլ աղմկահարույց գործերով մակագրումներ արվում են մշտապես դատարանի նախագահի ձեռքով դատարանի նախագահի կողմից, այլ ոչ՝ համակարգչով, և բոլոր դեպքերով, եթե նկատել եք, որևէ մի բարձր վարկանիշ ունեցող դատավոր չի քննում։ Բոլոր դատավորները, որոնք կալանավորման միջնորդությունները բավարարել էին, ցածր վարկանիշ ունեցող, պատվերներ կատարելու և ճնշումներին չդիմադրելու համբավ ունեցողներ են։

Հիմա պատկերացրեք արդեն Վերաքննիչ քրեական դատարանում ևս սկսվել է նույն պրակտիկան։ Այսինքն, երբ Սյունիքի համայնքապետերի և այլ աղմկահարույց կամ հանրային հնչեղություն ունեցող գործերով վերաքննիչ բողոքներ են ներկայացվել, հենց այս ժամանակահատվածում ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում վերաքննիչ քրեական դատարանում, առգրավվում է համակարգիչներ, և չնայած նրան, որ մակագրման համակարգը որպես այդպիսին պահպանվել էր վերաքննիչում, սակայն հենց այս ժամանակահատվածում նրանք անհասկանալի պատաճառով խափանվում են և վերաքննիչ դատարանի նախագահը ձեռքով մակագրումներ է կատարում և կրկին ծայրահեղ անհանգստացնող, ցածր վարկանիշ ունեցող դատավորների, օրինակ՝ ձեռքով մակագրում է “իշխանության սրտի դատավոր” տխրահռչակ Արմեն Դանիելյանին և այլ նման դատավորների։ Նման երևույթ վերաքննիչում տարիներ ի վեր չի եղել։ Եվ սա կարելի է ասել դատական համակարգը ճնշելու և վերաքննիչ քրեական դատարանը որպես փաստաբանների համար օղակ վերացնելու մի օպերացիա է, որը կարծում ենք Բարձրագույն դատական խորհրդի առնվազն համաձայնությամբ պետք է կատարվելուց լինի։ Որովհետև իվերջո ձեռքով մակագրումը և համակարգչի մակագրումը մեկ էական տարբերություն ունեն, դրանք հնարավորություն են տալիս մարդկային գործոնի նվազեցման և փաստորեն՝ փոխանակ դատաիրավական համակարգը անցում կատարի առհասարակ համակարգչային մակագրմանը, մենք մի քայլ էլ ենք հետենք գնում վերաքննիչ քրեական դատարանում։ Գործող համակարգը խափանելով փորձում են կրկին վերադարձնել ձեռքով մակագրման մեխանիզմը, իրենց ցանկալի դատավորներին մակագրելու և կանխատեսելի արդյունք ստանալու համար։ Եվ հետաքրքիր է, որ այս հարցի վերաբերյալ որևէ մի դեսպանատուն արձագանքով հանդես չի եկել, որևէ մի իրավապաշտպան կազմակերպություն արձագանքով հանդես չի եկել՝ չնայած, որ օրեր է՝ ինչ փաստաբանները սրա մասին բարձրաձայնում են։

Աղբյուրը՝ yerevan.today

 

դիտվել է 601 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am