Կոռուպցիան բացառող Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը միլիոնների գնում է կատարել Ավինյանի գրասենյակի ղեկավարի ընկերությունից

Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շարունակում է մեկ անձից գնումներ կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանին պատկանող ընկերությունից։

Այս անգամ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 36 միլիոն դրամի մեկ անձից գնում է կատարել Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից՝ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների հսկողության ծառայություններ իրականացնելու համար։
Թե ինչո՞ւ է ամեն անգամ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչության ընտրությունը մեկ անձից գնումների դեպքում կանգնում հենց Բագրատ Բադալյանին պատկանող ընկերության վրա, ինչո՞ւ չի հայտարարվել մրցույթ՝ կնքված պայմանագրի մեջ նշված չէ։

Նշենք, որ Բագրատ Բադալյանը միայն 2020 թվականին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից ստացել է եկամուտ՝ 143,175,574.00 ՀՀ դրամ։

Համեմատության համար նշենք, որ 2020 թվականին Կառավարությունից Բադալյանի ստացած եկամտի չափը կազմել է 9,601,846.00 ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ 168.am–ն իր ավելի վաղ արած հրապարակումներում ևս անդրադարձել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Բագրատ Բադալյանի միջև առկա կապին։

Այն ժամանակ գրել էինք, որ Պապիկյանի ղեկավարած նախարարությունը 15 միլիոն դոլարի մեկ անձից գնում էր կատարել Բադալյանին առնչակից մեկ այլ ընկերությունից։

Հիշեցնենք, որ Բագրատ Բադալյանը 2015-2018 թվականներին եղել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի փոխտնօրեն։

2018 թվականի իշխանափոխությունից հետո նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

2020 թվականի փետրվարին նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն է։

Աղբյուրը՝ 168.am

դիտվել է 1255 անգամ
Լրահոս
Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am