Դավադիր նոր պլան. Բաքուն քարտեր է բացում, Մոսկվան լուռ՝ համաձայն է

Լեռնային Ղարաբաղի հարցում Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են, Ադրբեջանն ու Մոսկվան Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում, սա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն են, որոնք նա ասել է AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 20-ին ունեցած հանդիպման մասին:

«Մենք քննարկեցինք տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, այդ թվում` Զանգեզուրի միջանցքը և հետպատերազմական շրջանը: Մենք մոտեցումների հարցում տարաձայնություններ չունենք»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը միասնական կարծիք ունեն, որ «պատերազմը վերջացել է, հակամարտությունն ավարտվել է»: Հետևաբար, նա նշել է, որ անթույլատրելի» է Հայաստանի «ռևանշիզմը»: «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ես տեղեկացրել եմ պարոն Պուտինին, որ Հայաստանն այդ հարցում կրկին անկեղծ չէ: Ես պարոն Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսում ասացի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է բացեն միաժամանակ, և չպետք է կիրառվի ընտրողական մոտեցում: Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանն այստեղ հերթական անգամ ցանկանում է ինչ-որ խաղ տանել»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, ինչպես որ նախատեսված է նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Այնուամենայնիվ, ըստ Ալիևի, Հայաստանը հունիսից փաստացի դադարեցրել է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները:

Նախ, արձանագրենք, որ երեկվանից Ալիևի նշյալ խոսքերը Մոսկվան չի հերքել, հետևաբար՝ լռությունը համաձայնության նշան է: Այսինքն, Կրեմլից, ՌԴ ԱԳՆ-ից Ալիևի խոսքերը չհերքեցին, ուրեմն, այն ինչ ասում է Ալիևը, դա ճշմարտություն է:

Նախ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են, Ադրբեջանն ու Մոսկվան Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում: Հաջորդ ամենակարևորը՝ Զանգեզուրի միջանցքի հարցում՝ Մոսկվան ու Բաքուն մոտեցումների հարցում այստեղ էլ տարաձայնություններ չունեն:

Իսկ ի՞նչ էր ասում մոտավորապես 10 օր առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում նա վստահեցրեց, թե՝ «Միջանցքային տրամաբանության հարց ես երբևէ չեմ քննարկել, չեմ քննարկում և չեմ էլ քննարկելու, դա ուղղակի բացառված է, և էդ կոնտեքստում որևէ բան մեկնաբանելու կարիք և անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև չի լինելու նման բան։ Դա հնարավոր չէ ուղղակի, դա բացառված է։ Եվ, անկախ նրանից, թե ով է ուրախանում, ով է տխրում, միևնույն է՝ չի լինելու»։

Հիմա Մոսկվան ու Բաքուն նույն պատկերացումն ունեն, իսկ ո՞րն է Բաքվի դիրքորոշումը, սա է՝ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, ինչպես որ նախատեսված է նոյեմբերի 9-ի համաձայնագրով»:

Նիկոլ Փաշինյան, Մհեր Գրիգորյան, նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված էլ ինչ համաձայնություններ կան, որոնց հայ ժողովուրդը ծանոթ չէ, լուսավորեք, հրապարակեք: Եթե չկա «միջանցքային տրամաբանություն», ուրեմն, նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի փաստաթղթերի վերաբերյալ դուք և Ադրբեջանը տարբեր պատկերացումներ ունեք: Հիմա «միջանցք» տալո՞ւ, թե՞ ոչ...

Թե՞ հիմա էլ նոր դավադրություն է նախապատրաստվում՝ սահմանային լարվածության տարբեր օջախներում՝ Երասխ, Գեղարքունիք, Սյունիք, իսկ վերջում պատերազմի վտանգը չեզոքացնելու համար, այնուամենայնիվ, ստիպված ենք լինելու Ալիևին զիջել՝ «Զանգեզուրի միջանցքը»... Սա՞ է ձեր պլանը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10725 անգամ
Լրահոս
Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am