Դավադիր նոր պլան. Բաքուն քարտեր է բացում, Մոսկվան լուռ՝ համաձայն է

Լեռնային Ղարաբաղի հարցում Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են, Ադրբեջանն ու Մոսկվան Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում, սա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն են, որոնք նա ասել է AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 20-ին ունեցած հանդիպման մասին:

«Մենք քննարկեցինք տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, այդ թվում` Զանգեզուրի միջանցքը և հետպատերազմական շրջանը: Մենք մոտեցումների հարցում տարաձայնություններ չունենք»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը միասնական կարծիք ունեն, որ «պատերազմը վերջացել է, հակամարտությունն ավարտվել է»: Հետևաբար, նա նշել է, որ անթույլատրելի» է Հայաստանի «ռևանշիզմը»: «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ես տեղեկացրել եմ պարոն Պուտինին, որ Հայաստանն այդ հարցում կրկին անկեղծ չէ: Ես պարոն Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսում ասացի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է բացեն միաժամանակ, և չպետք է կիրառվի ընտրողական մոտեցում: Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանն այստեղ հերթական անգամ ցանկանում է ինչ-որ խաղ տանել»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, ինչպես որ նախատեսված է նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Այնուամենայնիվ, ըստ Ալիևի, Հայաստանը հունիսից փաստացի դադարեցրել է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները:

Նախ, արձանագրենք, որ երեկվանից Ալիևի նշյալ խոսքերը Մոսկվան չի հերքել, հետևաբար՝ լռությունը համաձայնության նշան է: Այսինքն, Կրեմլից, ՌԴ ԱԳՆ-ից Ալիևի խոսքերը չհերքեցին, ուրեմն, այն ինչ ասում է Ալիևը, դա ճշմարտություն է:

Նախ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են, Ադրբեջանն ու Մոսկվան Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում: Հաջորդ ամենակարևորը՝ Զանգեզուրի միջանցքի հարցում՝ Մոսկվան ու Բաքուն մոտեցումների հարցում այստեղ էլ տարաձայնություններ չունեն:

Իսկ ի՞նչ էր ասում մոտավորապես 10 օր առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում նա վստահեցրեց, թե՝ «Միջանցքային տրամաբանության հարց ես երբևէ չեմ քննարկել, չեմ քննարկում և չեմ էլ քննարկելու, դա ուղղակի բացառված է, և էդ կոնտեքստում որևէ բան մեկնաբանելու կարիք և անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև չի լինելու նման բան։ Դա հնարավոր չէ ուղղակի, դա բացառված է։ Եվ, անկախ նրանից, թե ով է ուրախանում, ով է տխրում, միևնույն է՝ չի լինելու»։

Հիմա Մոսկվան ու Բաքուն նույն պատկերացումն ունեն, իսկ ո՞րն է Բաքվի դիրքորոշումը, սա է՝ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, ինչպես որ նախատեսված է նոյեմբերի 9-ի համաձայնագրով»:

Նիկոլ Փաշինյան, Մհեր Գրիգորյան, նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված էլ ինչ համաձայնություններ կան, որոնց հայ ժողովուրդը ծանոթ չէ, լուսավորեք, հրապարակեք: Եթե չկա «միջանցքային տրամաբանություն», ուրեմն, նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի փաստաթղթերի վերաբերյալ դուք և Ադրբեջանը տարբեր պատկերացումներ ունեք: Հիմա «միջանցք» տալո՞ւ, թե՞ ոչ...

Թե՞ հիմա էլ նոր դավադրություն է նախապատրաստվում՝ սահմանային լարվածության տարբեր օջախներում՝ Երասխ, Գեղարքունիք, Սյունիք, իսկ վերջում պատերազմի վտանգը չեզոքացնելու համար, այնուամենայնիվ, ստիպված ենք լինելու Ալիևին զիջել՝ «Զանգեզուրի միջանցքը»... Սա՞ է ձեր պլանը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8062 անգամ
Լրահոս
Դանակներն առնենք, իրար մորթե՞նք, մեր խաղողը փչանում ա. վեճ խաղողագործների եւ փոխնախարարի միջեւ (video) Աննա’, Էրատո լացի նոր ձև՞ ես սովորե’լ. քաղաքացի (video) Ինչ է, կարծում եք, որ Անվտանգության Խորհրդի անդաները, ԱԱԾ կամ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները կգան կերդվե՞ն՝ ասել միայն ճշմարտությունը Սյունիքի մարզպետի՝ հետախուզման մեջ գտնվող որդին ինքնակամ ներկայացել է. մա տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ Թուրքիան ոչ միայն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, այլ ընդլայնել է դրա շրջանակը ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին օրինագիծը Պետությունն արշավ է սկսել լրատվամիջոցների դեմ. ԱՆԻՖ-ը դատի է տվել Բա որ գրում են, թե սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը լավ է, որ սութի հայրենասիրական երգերով չէր ու մեսիջ էր աշխարհին, որ մենք աբորիգեն չենք Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը ոչ միայն շարունակվում է, այլև նոր երանգավորում է ստանում Էրդողանը ՄԱԿ -ում հայտարարեց վրացական, հունական և սիրիական տարածքների նկատմամբ Թուրքիայի իրավունքի մասին. video Երկու տարի անց ամբաստանյալը գրավով ազատության մեջ է Սև լճի տարածքում` ադրբեջանական բլոկ-պոստում ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել Թուրքիան անազատ ինտերնետ ունեցող երկրներից է․ Freedom House Երիտասարդները երկաթյա առարկայով հարվածներ են հասցրել 57-ամյա տղամարդուն և նրա 32-ամյա որդուն… «Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել …». Սոֆյա Հովսեփյան «Թուրքական Բայրաքթարների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել». Նաիրա Զոհրաբյան Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է Փաշինյանը գլխատում է վտանգավոր պլաններից առաջ Հայաստան դաշինքի կտրուկ քայլը եւ իշխանական հիստերիան Նման հարևանի հետ ո՞ր խելապակասը հարևանություն կանի…Վա՚յ Նիքոլ, Նիքոլ… Մեծ հարված Բաքվին. Ալիևի «ոտքը» կապեցին բանակցային սեղանից Հավանաբար, Գնել Սանոսյանը մտածում է՝ «վարչապետն ով է, որ ես նրա որոշումները կատարեմ». Էդգար Ղազարյան Որոշում կկայացվի՝ թողնե՞լ Փաշինյանին Էրդողանի ազդեցության գոտում Իշխանությունը նպատակ է դրել առաջիկա 3 ամիսներին մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հանրապետական կուսակցությունից Գագիկ Մինասյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 22-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների և հասարակական գործիչների ակցիան Եռաբլուրում, քաշքշուկ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, որի թիրախում էր նաև Զարուհի Փոստանջյանը: Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, քաշքշուկ ոստիկանների և ակցիայի մասնակկիցների միջև : Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub