Քննչական կոմիտեն ընդդեմ ՊՆ-ի․ի՞նչ գործողություն է կատարում Ադրբեջանը Հայաստանի սահմանին

Ադրբեջանն ըստ էության անցնում է իր «պատմական» ծրագրի իրագործման երկրորդ փուլին, որը առայժմ արտահայտվում է սահմանային ամենօրյա լարվածությամբ, կրակոցներով ու զոհերով։

Երեկ՝ կեսգիշերին, տեղեկություններ տարածվեցին, թե հայկական հակաօդային ուժերը ՀՀ տարածքում ադրբեջանական անօդաչու են խոցել։ Առավոտյան ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հաստատեց այդ տեղեկատվությունը։ «Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է»,- նշված է ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Խոցելու մասին խոսք չկա։ Ըստ էության համապատասխան գործողություններով կասեցումը հենց խոցումն է։ Մինչ այդ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հուլիսի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ «Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը։ Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում։
Արդեն հուլիսի 24-ին ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել փոխհրաձգության մասին։ Պարզվում է՝ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

«2021 թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա. Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով: Քրեական գործով նախաքննությունը շարոնակվում է»,- նշված քննչականի պաշտոնական հաղորդագրության մեջ։

ՊՆ-ի և Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրություններում առկա հակասությունը խիստ վտանգավոր է։ Ըստ ՊՆ-ի՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, ինչը նշանակում է, որ նրանք պետք է ստացած լինեին թերթև վիրավորում։ Իսկ այդ դեպքում վիրավոր զինծառայողի վիճակը չէր կարող գնահատվել ծայրահեղ ծանր։ Այս դիպվածը նշանակում է, որ ՀՀ ՊՆ-ն շարունակում է առաջնորդվել իրականությունը կոծկելու և հասարակությանը մոլորության մեջ պահելու կեղծ, մանիպուլյատիվ հնարքներով։ Սա նաև ցույց է տալիս, որ Արցախը հանուն խաղաղության զիջելու թեզը կեղծ խաղաղասիրական կատեգորիա է։ Փոխարենը օր օրի ապացուցվում է Արցախից հետո Հայաստանը հանձնելու թեզի ճշմարտացիությունը։ Նիկոլ Փաշինյանին տրված պողպատյա մանդատը ծառայելու է բացառապես այդ պատմական նպատակի իրագործմանը։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2627 անգամ
Լրահոս
Տավուշի այդ բնակավայրերը պետք է հանձնենք Ադրբեջանին․ դա իրենցն է․ Հովիկ Աղազարյան (video) Նիկոլը զորքը հետ քաշի ու զենք չտա՝ սրիկա է․ ոսկեպարցի (video) Պուտինը չպետք է հաղթի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Հայաստանում (video) ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները (video) Նիկոլը տավուշեցիներին ասել է՝ հլը չտաք, ձեր վրա գործեր եմ հարուցել տալու․ Վարդուհի Գևորգյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ Նիկոլը Տավուշի հնարավոր զոհերն ուզում է բարդել տավուշեցիների վրա․ պատերազմի մասնակից (video) Տավուշ են մտնելու ադրբեջանցիները․ ի՞նչ 4 գյուղ․ գիտե՞ք՝ ինչեր են հանձնելու․ Տիգրան Աբրահամյան (video) Փաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի (video) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Առանց ներկայիս դե-ֆակտո իշխանությունների մենք կարող ենք դիմադրել և հաղթել. Վարուժան Գեղամյան Այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ ՔՊ-ական պատգամավոր «Եթե գիտեք՝ Ոսկեպարով կինոն կվերջանա, ասեմ, որ կինոն նոր ա սկսելու» «Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ. ռազմավարական օբյեկտներ հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո». Թաթոյան Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան ՔՊ-ականն ու էրոտիկան (video) ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Փաշինյանի շանտաժը ոսկեպարցիներին (video) Հայաստանում զինվորականներ կա՞ն... Այս ու՜ր ենք հասել... Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184 Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am