Համարյա հրաշք․ մնում է վերցնել ու դիմում գրել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում աշխատանքային խորհրդակցություն է վարել՝ գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ։

Ընդարձակ պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասն ներկայացվում են այնպիսի ծրագրեր, որոնք համրայա հրաշք են, մնում է վերցնել ու մի դիմում գրել Նիկոլ Փաշինյանին՝ դրանցից օգտվելու համար։ Միակ խնդիրն այն է, որ ոչ մի բառով չի նշվում, թե ինչ լուծում է տրվել ճանապարհներ և մայրուղիներ փակած գյուղացիների ոռոգման ջրի խնդրին։

Փոխարենը Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը զեկուցել է, որ պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 59 տոկոսով: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ- բանջարեղեն: Այս ցուցանիշը 2020-ի նույն ժամանակաշրջանում պակաս է եղել 2 անգամ: Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ գյուղատնտեսության ոլորտում գործում է զարգացման 14 ծրագիր, որոնց թվում են՝ լիզինգի, այգեգործության և ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության, անասնապահության, հումքի մթերման, արտադրության և արտահանման, գինեգործության, սուբսիդավորվող վարկերի տրամադրման, աշնանացան ու գարնանացան ցորենի մշակման և այլն:

Վերամշակման սարքավորումների համար նախատեսված լիզինգի սահմանաչափը 450 մլն դրամից բարձրացվել է մինչև 1մլրդ դրամի: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև լիզինգի ծրագրում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման գործիքը ևս ներառելու ուղղությամբ, ինչը կնպաստի արտադրական ծախսերի ինքնարժեքի նվազեցմանը, մրցունակության բարձրացմանը: Փոխնախարարը հավելել է, որ միջազգային ծրագրերի շրջանակում ևս ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է 100 միավոր գյուղտեխնիկա. ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կավելանա ևս 200 միավորով:

<<Անդրադառնալով ինտենսիվ այգերծործության զարգացմանն ուղղված ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ ընթացիկ տարում նույնպես գործընթացը գոհացնող է: 2020 թվականին ծրագրի շրջանակում հանրապետությունում հիմնվել է 518,6 հեկտար այգի, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 350,7 հեկտար: Խոջոյանի խոսքով՝ արդյունքները դրական դինամիկա են ապահովում: Ըստ նրա՝ նախորդ տարի այս ծրագրում իրականացված փոփոխությունները հնարավորություն են տվել այգիներում կառուցել նաև ջրավազաններ, ինչը թույլ կտա տնտեսվարողներին կուտակել ջուրը և ըստ անհրաժեշտության մատակարարել: Ծրագրում ավելացվել է ևս մեկ բաղադրիչ. խոսքը վերաբերում է բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանմանը: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2022 թվականից: Նշվել է, որ ինտենսիվ ընթացքի մեջ է նաև գյուղապահովության ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ՝ ընթացիկ տարում արդեն իսկ ապահովագրության պայմանագրերի թիվն ավելի է 3 անգամ։ Ապահովագրվող մշակաբույսերն են՝ հիմնականում հացահատիկը, ծիրանը և խնձորը։ Ընթացիկ տարում ծրագրում կներառվեն նաև նոր մշակաբույսեր>>,- նշվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Հրաշալի վիճակ է նաև անասնապահության ոլորտում․ տավարաբուծության և ոչխարաբուծության, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերի ընթացքն է ներկայացվել: Տեղեկացվել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում այս պահին 6 մարզի 19 համայնքում ընթանում են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի ներդրման աշխատանքները: Այս տարի ևս 10 համայնքում կմեկնարկեն նման աշխատանքներ: Նաև 50 համայնքում կկառուցվեն համայնքային կենդանիների հավաքատեղիներ: Թե ինչպես է առանց ոռոգման աճել այգեգործությունը՝ պարզ չէ։ Հայտնի է միայն, որ, օրինակ, Շիրակի մարզի Ազատան և Բենիամին համայնքների բնակիչները պարբերաբար փակում են Գյումրի-Երևան մայրուղին՝ հայտարարելով, թե սպասում են խոստացված ջրին։ Ընդհանրապես ի՞նչ լուծում է տրված ոռոգմանը, երբ ամառն արդեն կիսվել է, տարին էլ կարծես թե երաշտային է, ու գյուղացին չի կարողանում անգամ ձմռան համար անասնակեր կուտակել։ Ոչ մի խոսք այդ ամենի մասին։

Դեռ մեկ ամիս առաջ, ավելի կոնկրետ հունիսի 29-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարել էր ոռոգման ավանդական ձևից հրաժարվելու մասին։ «Ավանդական ոռոգումն ընդհանրապես որպես այդպիսին ապագա չունի։ Մեր գլոբալ ռազմավարությունը պետք է լինի գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Մենք, ինչպես նախընտրական շրջանում ասել ենք, առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդրումը։ Հապաղելու և հետաձգելու ժամանակ չկա»,- հիշյալ խորհրդակցության ժամանակ ասել էր Փաշինյանը։ Հետևաբար հաշվիի առնելով նաև, որ առանց ոռոգման չկա գյուղատնտեսություն, պետք է վարչապետը պահանջ դնի՝ պարբերաբար զեկուցել՝ քանի կմ կաթիլային ոռոգման ցանց է անցկացվել։ Հիմա հարց է առաջանում․ կոնկրետ գործը թողած՝ Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ է վերամբարձ ու ոչ բոլորին հասանելի ծրագրերից խոսում։ Պատճառը շատ պարզ է՝ կոնկրետ գործի մեջ <<կրուտիտ>> անելը դժվար է։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 14595 անգամ
Լրահոս
Թուրքիան ոչ միայն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, այլ ընդլայնել է դրա շրջանակը ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին օրինագիծը Պետությունն արշավ է սկսել լրատվամիջոցների դեմ. ԱՆԻՖ-ը դատի է տվել Բա որ գրում են, թե սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը լավ է, որ սութի հայրենասիրական երգերով չէր ու մեսիջ էր աշխարհին, որ մենք աբորիգեն չենք Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը ոչ միայն շարունակվում է, այլև նոր երանգավորում է ստանում Էրդողանը ՄԱԿ -ում հայտարարեց վրացական, հունական և սիրիական տարածքների նկատմամբ Թուրքիայի իրավունքի մասին. video Երկու տարի անց ամբաստանյալը գրավով ազատության մեջ է Սև լճի տարածքում` ադրբեջանական բլոկ-պոստում ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել Թուրքիան անազատ ինտերնետ ունեցող երկրներից է․ Freedom House Երիտասարդները երկաթյա առարկայով հարվածներ են հասցրել 57-ամյա տղամարդուն և նրա 32-ամյա որդուն… «Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել …». Սոֆյա Հովսեփյան «Թուրքական Բայրաքթարների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել». Նաիրա Զոհրաբյան Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է Փաշինյանը գլխատում է վտանգավոր պլաններից առաջ Հայաստան դաշինքի կտրուկ քայլը եւ իշխանական հիստերիան Նման հարևանի հետ ո՞ր խելապակասը հարևանություն կանի…Վա՚յ Նիքոլ, Նիքոլ… Մեծ հարված Բաքվին. Ալիևի «ոտքը» կապեցին բանակցային սեղանից Հավանաբար, Գնել Սանոսյանը մտածում է՝ «վարչապետն ով է, որ ես նրա որոշումները կատարեմ». Էդգար Ղազարյան Որոշում կկայացվի՝ թողնե՞լ Փաշինյանին Էրդողանի ազդեցության գոտում Իշխանությունը նպատակ է դրել առաջիկա 3 ամիսներին մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում. Որն է պատճառը Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրավիրված են եղել Անկախության օրվա միջոցառմանը Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը» Ընդդիմության առաջարկը խլել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հանրապետական կուսակցությունից Գագիկ Մինասյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին Սեպտեմբերի 22-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների և հասարակական գործիչների ակցիան Եռաբլուրում, քաշքշուկ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, որի թիրախում էր նաև Զարուհի Փոստանջյանը: Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, քաշքշուկ ոստիկանների և ակցիայի մասնակկիցների միջև : Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա՝ Անկախության օրվա տոնակատարություն, ծնողների ակցիան Եռաբլուրում, վարչապետի հայտարարությունները՝ Էրդողանի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub