«Գեղցի գեներալի» արկածները Հ1-ում
«Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Գեղցի գեներալի» արկածները Հ1-ում
«Գեներալ» կոչվող ոմն Գագիկ Մելքոնյան ուղեղների լվացքատան թիվ մեկ հարթակով՝ Հ1-ով, հերթական վայրահաչոցն է արձակել «Հայրենիք» զորախմբի հասցեին։ Իր ծծմոր՝ Նիկոլի ոճով շարունակում է անվանարկել մեզ՝ «Հայրենիք» զորախմբի անդամներիս։ Հարց․ ինչո՞ւ հենց հիմա, և ի՞նչ նպատակով է այս «գեղցի գեներալը» ջուր պղտորում։ Երկիրն անպաշտպան, անտերության և թշվառության մատնածները, թուրքի դեմը կզածները ինչի՞ են կախվել Վանեցյանից։ Գուցե Պուտինի ասած զգայուն ու ցավոտ հերթական որոշումներն են հրամցնում հանրությանը։ Իրենց դավաճանությունն են փորձում պարտակե՞լ, բոլորին Արցախը հանձնելու մեջ մեղսակից սարքե՞լ։ Չի ստացվի։
Տո այ ալամեզոն, մենք մեր պարտքն ենք կատարել Հայրենիքի առջև, մենք պատերազմ գնալուց չենք մտածել քո նման քամելեոնների պես, չենք թաքնվել կնոջ փեշերի հետևում, կեղծ հայրենասիրություն չենք խաղացել, բունկերից լայվ չենք մտել, այլ կատարել ենք հրամաններ՝ ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ ղեկավարության հրամաններ։ Իսկ եթե մեր նպատակը Արցախից զենքեր բերելը լիներ, ապա այդ զենքերի պարկուճները վաղուց արդեն ճակատիդ շարված կլիներ։ Մնացած մեղադրանքներիդ հարցով կհանդիպենք դատարանում»,- գրել է Գալստյանը