Հանուն պատմական հայրենիքի՝ որոճալով իրենց բաժին ընկած կերը․․․

Լրագրող Նաիրի Հոխիկյանի և հրեա բլոգեր Լապշինի հեռակա բանավեճը Նիկոլ Փաշինյանի դավաճանական ծրագրի յուրովի բացահայտում էր։ Չնայած դավաճանության փաստը վաղուց արդեն աքսիոմատիկ ճշմարտություն է, բայց ամեն դեպքում՝ հերթական հավելյալ ապացույցն էր առ այն, թե որքան թրքահաճ պետք է լինել՝ ավելի քան 5000 լուսավոր կյանքեր մատաղ անելու և հայրենիքը թուրքին տալու համար։

Նաիրին հայտարարել է Լապշինի թեման փալելու մասին։ <<Չեմ խոսելու, բայց ցավում եմ, որ իրենց բլոգեր համարող և հիմնականում ՌԴ-ում ապրող մի շարք հայեր, որոնք հայրենիքի մասին պատկերացում ունեն իրենց համակարգիչների էկրանից և կյանքում չեն տեսել իսկական պատերազմ կամ կրակոցի ձայնից մահճակալի տակ են մտնում, իրենց իրավունք են վերապահում գնահատել իմ գործողությունները։Հիմնական բովանդակային հարցը թողած' սրանք Լապշինի գծած սխեմայով շեղում են թեման, թե ինչու եմ ես հրապարակել փոքրիկ հատված մեր անձնական խոսակցությունից' տալով տղամարդկության դասեր։ Այդ մարդկանց, իհարկե, ես մեկ հարց եմ տալու' դուք ի՞նչ գիտեք, թե ինչ է տղամարդկությունը և հայրենասիրությունը>>,- ՖԲ էջում գրել է Հոխիկյանը։

Մարդկային հարաբերությունների մասին դատողություններ անողները երևի պետք է ուշադիր քննեն սեփական կենսագրությունը։ Նաիրիի արարքների մասին վերջին ճշմարտություններ հրապարակելուց առաջ՝ իրենք իրենց հարց տան՝ որտե՞ղ էին այդ տղամարդիկ, երբ Արցախում մեր 18 տարեկան մատղաշ տղաները կտոր-կտոր էին լինում թուրքական Բայրաքթարների տակ։ Նրանք իրենց կեղծ հասկացություններով կարող են հավերժ ապրել՝ դա իրենց գործն է, պարզապես այդպիսինները պետք է հասկանան, որ պետական և ազգային խնդիրներ քննարկելը իրենց խելքի բանը չէ։ Այդ <<սուտի տղամարդկանց>> մեծ մասը կռվի ժամանակ կանանց փեշի տակ էին մտել, իսկ Նաիրին որպես լրագրող պատերազմի ժամանակ Արցախ էր մեկնել։ Սա այն դեպքն է, երբ խնդրի կարևորությունն ավելին է, քան մարդկային հարաբերությունների նրբությունը։ Կարևորը փաստերն են։

Իսկ փաստերն այս դեպքում համընկնում են ոսկերչական ճշգրտությամբ։ Այո, մենք մի քանի հազար զոհ տալով համաձայնվեցինք տալ Արցախը, և սա Նիկոլ Փաշինյանի կողմից պլանավորված պարտություն էր։ Լապշինն իրապես պարտավոր չէ լինել հայ ազգի նվիրյալը, նա միգուցե շատ լուրջ պատճառներ ունի հերքելու կամ հաստատելու այս կամ այն հրապարակումը։ Բայց կան փաստեր, և մենք պարտավոր ենք դատել փաստերով։ Իսկ փաստերը ցույց են տալիս, որ Արցախի բանակցությունները զրոյական կետից սկսելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցրեց Արցախի կորստին և ավելի քան 5000 զոհերի։ Մենք այսօր կանգնած ենք տարածքային նոր կորուստներ տալու շեմին՝ այս անգամ արդեն Հայաստանի տարածքից։ Նաիրիին կամ Լապշինին դատելուց առաջ՝ ավելի խելամիտ կլինի մտածել՝ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը տարածքային նոր կորուստներ չտալու համար։ Փաստացի ոչինչ։

Արդեն երեք ամիս ադրբեջանական զինուժը մտել է Սյունիքի տարածք։ Հայաստանի հակազդեցությունը զրո է։ Կանցնի ևս երեք ամիս, և հեռավոր երկրներում իրենց ստամոքսի հարցերը ապահոված որոշ տղամարդիկ, բազմոցներին նստած, կարծիք կհայտնեն, թե այդ հողերը մերը չէին, դրանք վիճելի տարածքներ էին, որոնք դեռ շատ վաղուց նախկինները գաղտնի տվել էին Ալիևին, իսկ Նիկոլն ու իր խաղաղասեր թիմը ընդամենը զոհ են։ Հայրենիքի մասին խոսելու համար Նաիրին ու նրան պաշտպանողները նորից կլինեն թիրախում, իսկ մեր հայրենիքի հերթական մասը կրկին կդառնա պատմական հայրենիք։ Իսկ սուտի տղամարդիկ առիթից առիթ կենաց կխմեն հայրենիքի համար՝ որոճալով իրենց բաժին ընկած կերը։


Հայկ Դավթյան

դիտվել է 4682 անգամ
Լրահոս
Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ միացավ Տավուշի շարժմանը (video) Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել. «Հայաստան» խմբակցությունը հարցեր ունի (video) 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Կիրանցում դասադուլ է Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Բագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Հերիք եղավ ու բոլ եղավ․ Նիկո՛լ, որ մեզ հանձնում ես թուրքին, մեր երեխեքը որտե՞ղ պիտի ապրեն․ սևանցի (video) Ես հրաժարվել եմ Նիկոլի պահանջից, ես իմ գյուղացիների կողքին եմ․ Կիրանցի վարչական ղեկավար (video) Հլը գնացեք էս ոստիկաններին հարցրեք՝ պատերազմից վախենու՞մ եք․ Նիկոլը վախեցնում է․ ակցիայի մասնակից (video) Փաշօղլու անձնակազմը մենակ ծախի՛, տա՛․ ստեղ ոչ մեկ չի վախենում պատերազմից․ իրավիճակը Սևանում (video) Միայն պատերազմն է ելքը․ եթե մեռնենք, թող մեռնենք, բայց կռիվ ենք տալու․ քաղաքացի (video) Խնդրում եմ, եկեք, կանգնեք մեր կողքը. արցախցին միացել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիներին (video) Ոնց Նիկոլին նստացրել եք, դե հենց հիմա էլ դուրս եկեք ու սրան հեռացրեք․ տավուշեցիներ (video) Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլալված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալու (video) «Հանի ավտոդ, անցնենք»․ «Ֆռա էն կողմով գնա». Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է (video) Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am