Մարտակերտի շրջանում Ադրբեջանի երկու զորամասեր են շահագործման հանձնվել
Արցախի Մարտակերտի շրջանի տարածքում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, շահագործման են հանձնվել ժամանակակից սարքավորումներով հագեցած երկու նոր մոդուլային տեսակի զորամասեր, հայտնում է Minval.az-ը:
Նոր զորամիավորումների կառուցումը պլանային կարգով շարունակվում է նաեւ Արցախի այլ տարածքներում, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել: