Նիկոլ Փաշինյանի հաղթանակի և մեր պարտության գինը

 Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2020թ. վերջին հատել է օրենքով սահմանված 60%-ի շեմը և կազմել 63.5%, իսկ 2021թ. առաջին եռամսյակի տվյալներով այն արդեն իսկ մոտ է 70%-ին, ինչը Հայաստանին դարձնում է պարտքի կառավարման առումով անհուսալի երկիր:

Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է այնպիսի մի վիճակում, երբ առանց ֆինանսական ուղղակի հոսքերի, կարող է կոլապս սկսվել։ Արդեն իսկ լրջագույն խնդիր է պետական բյուջեի պակասուրդի ծավալը, որն աննախադեպ է անկախության շրջանի ողջ պատմության ընթացքում։ Պետական բյուջեի պակասուրդը 2016 թվականից հետո դրսևորել է նվազման միտում, որը պահպանվել է նաև 2019-ին՝ հասնելով ՀՆԱ-ի նկատմամբ 1%-ի։ 2020 թվականին, սակայն, պատերազմով ու համավարակով պայմանավորված, գրանցվել է բյուջեի պակասուրդի կտրուկ վատթարացում՝ հասնելով ՀՆԱ-ի նկատմամբ 5.4%-ի։ Այսինքն՝ դիֆիցիտի ցուցանիշը վատթարացել է ավելի քան 5 անգամ։ Ընդ որում, ծախսերի շեշտակի աճով պայմանավորված, պակասուրդի ֆինանսավորման հիմնական աղբյուրը պետական պարտքի ավելացումն է եղել։ 2019-ի տարեվերջի համեմատ՝ պարտքի բեռը 2020-ին աճել է 13.4 տոկոսային կետով և գերազանցել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր թույլատրելի շեմերը։ Ի դեպ, 2020 թվականի արտաքին պարտքի սպասարկման ծավալը 164.8 մլրդ դրամի է հասել։ 2021 թվականին այդ թիվն աճելու է։

Նման պայմաններում Եվրոպական Միության առաջարկած 2,6 մլրդ եվրոյի աջակցությունը իշխանության համար ամենաերանելի նվերն է։ ԵՄ դրամաշնորհը հատկացվելու է յոթ ուղենշային ծրագրերի համար՝ ի սկզբանե նախանշված հինգի փոխարեն։ Այդ ծրագրերն են՝ Հյուսիս-հարավի կառուցումը, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության և առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը ու կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ջրային և կրթական ենթակառուցվածքների ձևավորումը։ Սրանք, անշուշտ, Հայաստանի համար առաջնային նշանակության խնդիրներ են, նախ և առաջ տնտեսական աշխուժություն առաջացնելու առումով։ Հիմնական ակնկալիքն այն է, որ տնտեսության ակտիվությունը կարող է նպաստել հավելյալ բյուջետային մուտքերի հավաքագրմանը, ինչի արդյունքում կբարելավվի նաև ՀՆԱ/ արտաքին պարտք հարաբերակցության ցուցանիշը։

Բացի այդ, այս տարվանից սկսած, նախկինում վերցրած արտաքին պարտքի սպասարկման համար պետական բյուջեից բավական լուրջ գումարներ են վճարվում։ Եթե հաջողվի նոր պարտք չկուտակել, զուգահեռաբար արձանագրվի նաև համախառն ներքին արդյունքի աճ, ապա ըստ էության ԵՄ դրամաշնորհը որոշակի առումով կնպաստի պետական պարտքի ցուցանիշի բարելավմանը՝ միաժամանակ կոմպեսացնելով նաև այդպես էլ չստացվող մասնավոր ներդրումների հարցը։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի համար ԵՄ դրամաշնորհը փրկության շանս է՝ մի պայմանով սակայն, եթե լուծում ստանա անվտանգության հարցը և հնարավոր լինի խուսափել նոր պատերազմից։ Այստեղ արդեն սկսվում է փակուղին՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Ամեն դեպքում, կա մի հարց, որն ունի հնչելու լեգիտիմ իրավունք․ ինչպե՞ս է, որ ԵՄ-ն 2018 թվականի այսպես կոչված թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունից հետո Հայաստանին որևէ աջակցություն չառաջարկեց, և ո՞րն է այն գինը, որի դիմաց այժմ այդ առաջարկն արվում է։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5135 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am