Ադրբեջանական գազ՝ Եվրոպային. Ալիևը ցույց է տվել «կոնֆետը»

Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում միջազգային համաժողով է անցկացվելու, որին մասնակցելու են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և հյուրընկալ երկրի՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ակնկալվում է, որ Բրյուսելի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած Եվրամիության Արևելյան գործընկերությունում ընդգրկված երկրներից այդ եռյակը՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, առաջ կմղեն ԵՄ-ի հետ համագործակցության մակարդակը բարձրացնելու հարցերը։

Եվրոպական խորհրդի նախագահը Վրաստան ժամանեց Ադրբեջանից։ Շառլ Միշելը տարածաշրջանային այց է կատարում հարավկովկասյան երկրներ՝ նախ այցելելով Հայաստան, հետո՝ Ադրբեջան, հիմա Վրաստանում է։

Բաքվում այցի ավարտին նա մամուլի համատեղ ասուլիս տվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ ասուլիսում, ինչպես և Երևանում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Եվրամիությունը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար, Բաքվում հայտարարել է Շառլ Միշելը։ «Մենք պետք է մտածենք, թե ինչ է պետք անել խաղաղության և առաջընթացի հասնելու համար, ինչ տարրեր է անհրաժեշտ հաշվի առնել տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար։ Ես հնարավորություն ունեցա այդ հարցը քննարկելու Ադրբեջանի նախագահի հետ։ Ես դիմել եմ և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանի նախագահին և նշել, որ Եվրամիությունը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ այդ հարցում», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Ընդգծելով, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելությանը, Շառլ Միշելը միաժամանակ ասել է. - «Բայց դա Եվրամիությանը չի խանգարում կիսվել իր փորձով, աջակցություն ցուցաբերել անվտանգության և կայունության ձեռքբերմանը, և որ ավելի կարևոր է՝ տարածաշրջանի խաղաղությանը, առաջարկել որոշ գաղափարներ խաղաղության գործընթացի փոխադարձ առաջընթացի համար»։ Ի դեպ, համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևն ասել է, որ ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա կավելանան։

Շառլ Միշելի այցը, իրականում, ոչ միայն ստուգողական է, այլև՝ կոնկրետ Բրյուսելի սպասելիքների առումով: ԵՄ-ն չի ցանկանում անմասն մնալ, եթե տարածաշրջանային հաղորդակցության ուղիները բացվեն: Հաջողության «դափնիները» ԵՄ-ն էլ կցանկանար կիսեր, չէ որ Ֆրանսիան, որպես ԵՄ պետություն, ներգրաված է ԵԱՀԿ Մինսկի խմբում, հետևաբար Բրյուսելն էլ իր կոնկրետ շահերն ու սպասելիքներն ունի հակամարտության լուծումից:

Ամեն դեպքում, հատկանշական էր, որ Շառլ Միշելի այցի օրերին՝ սրվեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Սա հստակ ազդակ էր Ադրբեջանի կատարմամբ, որ ԵՄ-ի մուտքը այս տարածաշրջան այդքան էլ ցանկալի չէ:

Ընդ որում, դա ոչ միայն Անկարայի, այլև Մոսկվայի համոզումն է: Այնպես որ, որ Շառլ Միշելի այցի արդյունքների մասին դեռ վաղ է խոսել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1585 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199 2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով ՔՊ-ում վախ են «բռնում» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված Պատգամավորին ստիպեցին «փոշմանել» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով Միտինգավորների վրա թքող և միջնամատ ցույց տվողի որդին խուլիգան է անվանում դավաճան քայլիստի երեսին ճիշտը ասողին Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով․ վերլուծական ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել կանադացի առաջին փորձագետը Ինչի՞ն կծառայի Թումանյանի թանգարանի շենքը նորոգումից հետո. ԿԳՄՍՆ պարզաբանումը Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ իրավապաշտպան Մերձավոր Արեւելքում էսկալացիայի խորացումը բավականին վտանգավոր է Հայաստանի համար․ Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am