Խաչատուր Սուքիասյանն ու Արայիկ Հարությունյանը ակտիվ աշխատում են․ԲՀԿ-ականները պաշտոն կստանա՞ն
Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին կրկին ակտիվ հանդիպումներ է նախաձեռնում արտախորհրդարանական ուժերի հետ։ Կլոր-սեղան քննարկում էլ եղավ համատեղ մասնակցությամբ։ Մեր տեղեկություններով՝ արտախորհրդարանականներին Նիկոլ Փաշինյանի մոտ բերելու գործն իրենց վրա են վերցրել Խաչատուր Սուքիասյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, վերջինս, գրեթե միշտ, Երեւանում է։ Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանի մի քանի կուսակիցներ ապագա կառավարությունում փոխնախարարի պաշտոն զբաղեցնեն։ Մասնավորապես՝ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Շաքե Իսայանը։