Skype-ի աշխատանքը խափանվել է
DownDetector կայքի տվյալներով՝ Skype-ի օգտատերերն ամբողջ աշխարհում երկրորդ օրն անընդմեջ բողոքում են տեխնիկական խնդիրներից: Հունիսի 19-ին Skype-ի օգտատերերն սկսել են գանգատվել ավտորիզացիայի հետ կապված դժվարություններից, հաղորդագրությունների ընդունման եւ ուղարկման անհնարինությունից, ինչպես նաեւ ձայնային զանգերի աշխատանք Skype-ի աշխատանքում ծագած խնդիրների մասին հայտարարել են եվրոպական պետությունների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների բնակիչներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: