3783 դիակ և մասունք անցել է դատաբժշկական փորձաքննություն, 81 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում. ԱՆ

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հունիսի 25-ը ներառյալ կատարվել է դիակներից և մասունքներից վերցված թվով 3783 փորձանմուշի դատաբժշկական փորձաքննություն, AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հունիսի 25-ի դրությամբ 3783 փորձանմուշից 81-ը դեռևս գտնվում է ԴՆԹ կրկնակի փորձաքննության փուլում, հայտնել են առողջապահության նախարարությունից։


Հիշեցնենք՝ մինչ այս պահը հայ հանրությանը հայտնի չէ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների ամբողջական թիվը, հայտնի չէ, թե զոհված զինծառայողներից քանիսն են հուղարկավորվել և քանիսի աճյուններն են գտնվում դիահերձարաններում։ Հայտնի չեն նաև անհետ կորած զինծառայողների և գերիների իրական թիվը։

AntiFake.am-ին առողջապահության նախարարությունից հրաժարվել են հայտնել Հայաստանի դիահերձարաններում պահվող Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների աճյունների թիվը՝ համարելով, որ դա նախաքննական գաղտնիք է։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, իսկ Արագածոտնի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ զոհերի թիվը 4000-ից չի անցնի, մինչդեռ ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են մինչև 5000 զոհի մասին։

դիտվել է 463 անգամ
Լրահոս
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման` թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից. Վարդան Ոսկանյան Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, բերման ենթարկված մյուս անձանց ազատ են արձակել Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից» Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է BBC. Ի՞նչ է սպասվում Իրանին նախագահ Ռաիսիի մահից հետո Ես պատրաստ եմ մանդատս վայր դնել, բայց Ալեն Սիմոնյանն էլ իր մանդատը պետք է վայր դնի. Արծվիկ Մինասյան Վթար` Տափերական գյուղի մոտակայքում. Կա 3 վիրավոր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել. Hetq.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am